Պուտինը շնորհավորել է Փաշինյանին՝ գալիք տոների առթիվ - Mediamax.am

1031 դիտում

Պուտինը շնորհավորել է Փաշինյանին՝ գալիք տոների առթիվ


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

 

«Անցնող տարվա ընթացքում մեր պարբերական շփումը լիովին հաստատեց ռուս-հայկական հարաբերությունների բարեկամական, դաշնակցային բնույթը։

 

Ակնկալում եմ, որ համատեղ ջանքերով մենք կապահովենք երկկողմ համագործակցության հետագա դինամիկ զարգացումը տարբեր ոլորտներում, ինչպես նաեւ գործընկերային փոխգործակցությունը ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ եւ բազմակողմ մյուս կառույցների շրջանակում։

 

Դա համապատասխանում է Ռուսաստանի եւ Հայաստանի եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին, համահունչ է Անդրկովկասյան տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ամրապնդմանը»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին