Ռուսաստանը մտադիր է ակտիվացնել շփումները հայ երիտասարդների հետ - Mediamax.am

1626 դիտում

Ռուսաստանը մտադիր է ակտիվացնել շփումները հայ երիտասարդների հետ


Եվգենի Պրիմակովը
Եվգենի Պրիմակովը

Լուսանկարը` rbk.ru


Երեւան: Մեդիամաքս։ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն իր առջեւ խնդիր է դնում ակտիվացնել շփումները հայ երիտասարդների հետ «Նոր սերունդ» ծրագրի միջոցով։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է «Ռոսսոտրուդնիչեստվո» կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիմակովը։

 

«Հայաստանը Ռուսաստանի գլխավոր, կենտրոնական, բարեկամ գործընկերներից է, եւ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի համար կարեւոր եւ հետաքրքիր է աշխատել Հայաստանի երիտասարդների հետ։ Դա հենց այն խնդիրն է, որին ծառայում է «Նոր սերունդ» ծրագիրը՝ դա մեր հիմնական ծրագրերից մեկն է, որ ստեղծվել է Ռուսաստանի նախագահի հրամանագրով»,- նշել է նա։

 

Եվգենի Պրիմակովն ասել է, որ «Նոր սերունդ» ծրագրի շրջանակներում աշխատանքներ են տարվում նրանց հետ, ովքեր «կցանկանան մասնագիտական հետաքրքրություն ներկայացնող ծրագրով այցելել Ռուսաստան՝ երիտասարդ քաղաքական գործիչների, բժիշկների, լրագրողների, ՏՏ մասնագետների, ինժեներների»։

 

Մեդիամաքս-ը նշում է, որ Եվգենի Պրիմակովը Ռուսաստանի նախկին վարչապետ եւ արտաքին գործերի նախարար Եվգենի Պրիմակովի թոռն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին