AstraZeneca-ի ստեղծողը խոսել է ապագա համաճարակների վտանգի մասին - Mediamax.am

1585 դիտում

AstraZeneca-ի ստեղծողը խոսել է ապագա համաճարակների վտանգի մասին


Լուսանկարը` inews.co.uk


Երեւան: Մեդիամաքս: Oxford-AstraZeneca պատվաստանյութի ստեղծողներից մեկը՝ պրոֆեսոր Սառա Գիլբերտն ասել է, որ ապագա համաճարակները կարող են ավելի մահաբեր լինել, քան այսօրվանը:

Ինչպես հաղորդում է BBC-ն, Սառա Գիլբերտն ասել է.

 

«Այս ճգնաժամն ակնհայտորեն վերջինը չէ։ Հաջորդ վիրուսը կարող է ավելի վատը լինել։ Այն կարող է լինել ավելի վարակիչ, ավելի մահաբեր, կամ երկուսը միասին: Այն գիտելիքը, որը մենք կարողացել ենք ձեռք բերել, չի կարելի կորցնել»:

 

Նա նախազգուշացրել է, որ գոյություն ունեցող պատվաստանյութերը կարող են ավելի քիչ արդյունավետ լինել կորոնավիրուսի նոր՝ Omicron-ի տարբերակի դեմ:

 

Միեւնույն ժամանակ, Սառա Գիլբերտն ընդգծել է, որ նույնիսկ եթե պատվաստանյութն այնքան էլ արդյունավետ չէ հիվանդության թեթեւ ընթացքը կանխելու համար, դա ինքնաբերաբար չի նշանակում, որ այն պակաս պաշտպանիչ է հիվանդության ծանր ընթացքից եւ/կամ մահից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին