Նուբար Աֆեյանը կարծում է, որ սփյուռքն այլեւս չի կարող դիտորդի դերում մնալ - Mediamax.am

2150 դիտում

Նուբար Աֆեյանը կարծում է, որ սփյուռքն այլեւս չի կարող դիտորդի դերում մնալ


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Գործարար եւ բարերար Նուբար Աֆեյանը կարծում է, որ սփյուռքն այլեւս չի կարող մնալ դիտորդի դերում, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի ապագային վերաբերող առանցքային հարցերին:

Սիվիլնեթի հետ հարցազրույցում խոսելով 2020 թվականի պատերազմից հետո իր կատարած վերլուծությունների մասին, Նուբար Աֆեյանն ասել է, որ «մենք (Սփյուռքը-Մեդիամաքս) դարձել էինք լուռ գործընկերներ»:

«Չնայած որ մենք տարբեր հետազոտություններ էինք անցկացրել, դրանց արդյունքներից եւ ոչ մեկը տեղ չգտավ քաղաքական որոշումներում», - խոստովանել է Աֆեյանը:

 

Նա նշել է, որ անկախ Հայաստանը տասնամյակների ընթացքում երազանք է եղել սփյուռքում ծնված հայերի համար ու երբ այդ երազանքն իրականություն դարձավ, մարդիկ որոշեցին օգնել հայրենիքի կայացմանը եւ զարգացմանը՝ որեւէ պայմաններ առաջ չքաշելով: Նա նկատել է, որ այդ մոտեցումը գերակշռել է ինչպես սփյուռքի կազմակերպությունների, այնպես էլ անհատական մակարդակում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին