«Ավրորա»-ն $ 50 000 է հատկացրել Մխիթարյան միաբանության գրադարանին - Mediamax.am

765 դիտում

«Ավրորա»-ն $ 50 000 է հատկացրել Մխիթարյան միաբանության գրադարանին


Լուսանկարը` IDeA հիմնադրամ


Երեւան: Մեդիամաքս: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 50 հազար դոլար դրամաշնորհ է հատկացրել Սուրբ Ղազարում Մխիթարյան միաբանության գրադարանին՝ ի հիշատակ «Ավրորայի» համահիմնադիր Վարդան Գրեգորյանի:

«Տարիներ շարունակ Վարդանը կենսական դերակատարում է ունեցել տարբեր նախագծերում եւ կազմակերպություններում, բայց «Ավրորան» միշտ յուրահատուկ է եղել նրա համար: Այսօր մենք շարունակում ենք մեր աշխատանքը նրա անունից՝ պահպանելով հայկական ժառանգությունը եւ առաջ մղելով մարդասիրական ջանքերը»,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

 

Սուրբ Ղազարի Մխիթարյան միաբանության գրադարանում պահվում է տարբեր լեզուներով ավելի քան 150 000 հատոր, այդ թվում՝ ձեռագրեր, հնագույն գրքեր, պատմական եւ գիտական աշխատություններ:

 

«Վարդանը կրթության եւ լուսավորության ջերմեռանդ ջատագով էր ու նա ուրախ կլիներ «Ավրորայի» որոշման համար՝ աջակցելու այս նշանավոր գրադարանին: Նրա համար գրքերը «հույսի կայաններ» էին, իսկ այս նվերն ուղղված է նրան, որպեսզի վստահ լինենք, որ Սուրբ Ղազար կղզում պահվող հայկական մշակույթին եւ ժառանգությանը նվիրված հնագույն արձանագրությունները դարեր շարունակ կլինեն հույսի կայաններ հայերի համար»,- նշել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին