Ըստ նախարարի, քաղաքացիների մոտ 50 տոկոսը կողմ է պատվաստվելուն - Mediamax.am

1882 դիտում

Ըստ նախարարի, քաղաքացիների մոտ 50 տոկոսը կողմ է պատվաստվելուն


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Եթե 2021թ. մարտ ամսին քաղաքացիների միայն 10 տոկոսն էր պատրաստ պատվաստվել, ապա այժմ մոտ 50 տոկոսը կողմ է արտահայտվել պատվաստվելուն:

Այս տվյալները վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության ընթացքում ներկայացրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ վկայակոչելով նախարարության ուսումնասիրությունը:

 

Սեպտեմբերի 23-ի դրությամբ Covid-19-ի դեմ իրականացված պատվաստումների թիվը Հայաստանում անցել էր 277 000-ը, սեպտեմբերի 22-ին իրականացվել էր ավելի քան 9900 պատվաստում, ասել է նախարարը:

 

Անահիտ Ավանեսյանն ասել է, որ հանրապետությունում պատվաստանյութերի քանակը բավարար մակարդակի վրա է, առկա պաշարները համալրվում են նոր խմբաքանակով:

 

Նախարարը նշել է, որ դպրոցական սեզոնի բացմամբ պայմանավորված՝ դեպքերի շարունակվող աճ է գրանցվում. հիվանդանոցային մահճակալային ֆոնդը գերլարված ռեժիմով է աշխատում, արձանագրվում է հիվանդության ծանր եւ ծայրահեղ ծանր ընթացքների ավելացում եւ վերակենդանացման բաժանմունքների գերծանրաբեռնում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին