ԵՊԲՀ հետազոտություն. COVID-19-ի հակամարմինները մնում են 1 տարուց ավելի - Mediamax.am

1592 դիտում

ԵՊԲՀ հետազոտություն. COVID-19-ի հակամարմինները մնում են 1 տարուց ավելի


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի՝ COVID-19-ով 1500 վարակվածի հետազոտությունները ցույց են տվել, որ հակամարմինները մնացել են մեկ տարուց ավելի, իսկ 6-7%-ի դեպքերում հիվանդությունից հետո հակամարմին չի հայտնաբերվել։

Այս մասին նշված է COVID-19-ով պայմանավորված հետազոտությունների նախնական արդյունքներում, որոնք համալսարանական մասնագետներն իրականացրել են 2020 թվականի մայիսից՝ ԵՊԲՀ երիտասարդ հետազոտողների, կլինիկական օրդինատորների, ուսանողների հետ համատեղ:

 

Հետազոտության մասնակիցները հսկվել են մեկ տարի՝ յուրաքանչյուր ամիս հսկման ստուգման ռեժիմով եւ շարունակում են հսկվել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին