Ջիվան Գասպարյանը լեգենդար երաժիշտ էր, ասել է Բրայան Մեյը - Mediamax.am

3099 դիտում

Ջիվան Գասպարյանը լեգենդար երաժիշտ էր, ասել է Բրայան Մեյը


Ջիվան Գասպարյանը, Գարիկ Իսրայելյանը եւ Բրայան Մեյը
Ջիվան Գասպարյանը, Գարիկ Իսրայելյանը եւ Բրայան Մեյը

Լուսանկարը` https://brianmay.com/


Երեւան: Մեդիամաքս: Queen խմբի կիթառահար Բրայան Մեյն ասել է, որ կյանքից հեռացած Ջիվան Գասպարյանը լեգենդար երաժիշտ էր:

«Մի քանի անգամ պատիվ եմ ունեցել աշխատել եւ նվագել Ջիվանի հետ: 2005 թվականին Nelson Mandela’s Arctic 46664 համերգի ընթացքում միասին կատարեցինք հայտնի գործը, որը Ջիվանը համահեղինակել էր Հանս Ցիմերի հետ «Գլադիատոր» ֆիլմի համար:

 

 

Նա շատ բարի եւ առատաձեռն մարդ էր: Թվում էր, որ մշտապես խաղաղ է ինքն իր եւ աշխարհի հետ: Հանգչես խաղաղությամբ, Ջիվան», - գրել է Բրայան Մեյը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին