18 տարին լրացած յուրաքանչյուրի պատվաստանյութն արդեն հասանելի է - Mediamax.am

1231 դիտում

18 տարին լրացած յուրաքանչյուրի պատվաստանյութն արդեն հասանելի է


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր ասել է, որ Հայաստանում ստեղծված են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները քաղաքացիների պատվաստման համար:

«Երեկվանից պատվաստանյութը հասանելի է 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու: Մենք փոփոխություններ ենք մտցրել նաեւ պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում սպասարկման կարգի մեջ՝ փորձելով հնարավորինս հեշտացնել պատվաստման համար դիմելու ձեւերը: Անկախ կցագրված վայրից, քաղաքացիները կարող են հերթագրվել իրենց նախընտրած պոլիկլինիկայում եւ ստանալ պատվաստանյութը»,- կառավարության նիստի ժամանակ ասել է Անահիտ Ավանեսյանը:

 

Նա նշել է, որ Հայաստանում առկա բոլոր պատվաստանյութերը պաշտպանում են հիվանդության ծանր եւ ծայրահեղ ծանր ընթացքից. «Պատվաստանյութից որեւէ թեթեւ կամ ծանր կողմնակի ազդեցության ռիսկը գրեթե զրոյական է»:

 

Անահիտ Ավանեսյանը նաեւ տեղեկացրել է, որ արդեն իսկ կա մշակված հավելված, որի միջոցով քաղաքացիները կունենան իրենց պատվաստված լինելու հավաստումը.

 

«Պատվաստման գործընթացն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակում գրանցվում է, եւ այդտեղից ինֆորմացիան ավտոմատ կերպով արտահայտվելու է հավելվածով:

Երեկ հավելվածը գրանցվել է App Store-ում: Առաջիկա օրերին նախարարության կայքում կտեղադրվի ուղեցույցը, թե ինչպես հավելվածը ներբեռնել եւ ինչպես օգտվել դրանից»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին