Աշխարհի զարգացման 5 սցենար 2040 թվականի համար - Mediamax.am

3419 դիտում

Աշխարհի զարգացման 5 սցենար 2040 թվականի համար


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Միացյալ Նահանգների Ազգային հետախուզական խորհուրդը հրապարակել է «2040 գլոբալ միտումներ. ավելի մրցունակ աշխարհ» զեկույցը: Զեկույցի հեղինակները մշակել են աշխարհի զարգացման 5 սցենար 2040 թվականի համար,  որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

 

1.    «Ժողովրդավարությունների վերածնունդ» (Renaissance of Democracies)

 

«Ժողովրդավարությունների վերածննդի» դարաշրջանում աշխարհը վերապրում է բաց ժողովրդավարությունների վերածնունդը՝ Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների գլխավորությամբ: ԱՄՆ-ում եւ այլ ժողովրդավարական երկրներում պետական-մասնավոր գործընկերության արդյունքում արագ տեխնոլոգիական առաջընթացը վերափոխում է համաշխարհային տնտեսությունը, բարձրացնում եկամուտները եւ բարելավում է միլիոնավոր մարդկանց կյանքի որակը ամբողջ աշխարհում:

Լուսանկարը` REUTERS

Տնտեսական աճի եւ տեխնոլոգիական առաջընթացի ուժեղացող ալիքը թույլ է տալիս արձագանքել գլոբալ մարտահրավերներին, թուլացնում է հասարակության պառակտումը եւ վերականգնում վստահությունը ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ: Եվ հակառակը, վերահսկողության ուժեղացման տարիները Չինաստանում եւ Ռուսաստանում խեղդել էն նորարարությունը, քանի որ առաջատար գիտնականներն ու ձեռներեցները ապաստանել են Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում:

 

2.    «Ինքնահոս աշխարհ» (A World Adrift)

 

«Ինքնահոս աշխարհում» միջազգային համակարգը զրկված է ուղղություններից, քաոսային է եւ փոփոխական: Միջազգային կանոնները եւ ինստիտուտները հիմնականում անտեսվում են այնպիսի խոշոր տերությունների կողմից, ինչպիսիք են Չինաստանը, տարածաշրջանային եւ ոչ պետական դերակատարները:

Լուսանկարը` REUTERS

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) երկրները տառապում են տնտեսական աճի դանդաղեցումից, սոցիալական տարանջատումներից եւ քաղաքական կաթվածահարությունից: Չինաստանը օգտագործում է Արեւմուտքի խնդիրները միջազգային ասպարեզում, հատկապես Ասիայում, իր ազդեցությունն ընդլայնելու համար, սակայն Պեկինին չունի բավարար կամք եւ ռազմական հզորություն՝ համաշխարհային առաջնորդությունն իր վրա վերցնելու համար: Արդյունքում, բազմաթիվ գլոբալ խնդիրներ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը եւ անկայունությունը զարգացող երկրներում, հիմնականում անտեսվում են:

 

3.    «Մրցակցային գոյակցություն» (Competitive Coexistence)

 

«Մրցակցային գոյակցությունում» ԱՄՆ-ն եւ Չինաստանը առաջնային նշանակություն տվեցին տնտեսական աճին եւ վերականգնեցին ամուր առեւտրային հարաբերությունները, սակայն այդ տնտեսական փոխկախվածությունը զուգորդվում է քաղաքական ազդեցության, կառավարման մոդելների, տեխնոլոգիական գերազանցության եւ ռազմավարական առավելության համար մրցակցության հետ:

Լուսանկարը` REUTERS

Խոշոր պատերազմի ռիսկը մեծ չէ, իսկ միջազգային համագործակցությունը եւ տեխնոլոգիական նորարարությունը լուծելի են դարձնում առաջադեմ տնտեսությունների համար գլոբալ խնդիրները կարճաժամկետ հեռանկարում, սակայն կլիմայի երկարաժամկետ խնդիրները պահպանվում են:

 

4.    «Առանձնացված բունկերներ» (Separate Silos)

 

«Առանձնացված բունկերներում» աշխարհը բաժանված է մի քանի տնտեսական եւ անվտանգային դաշինքների, որոնք կենտրոնացած են Միացյալ Նահանգների, Չինաստանի, Եվրամիության, Ռուսաստանի եւ մի քանի տարածաշրջանային տերությունների վրա: Այս դաշինքները կենտրոնացված են ինքնաբավության, կայունության եւ պաշտպանության վրա:

 

Տեղեկատվությունը հոսում է կիբերինքնիշխան անկլավներում, մատակարարման շղթաները վերակողմնորոշվում են, իսկ միջազգային առեւտուրը խաթարված է: Խոցելի զարգացող երկրները հայտնվել են մեջտեղում, իսկ ոմանք էլ գտնվում են տապալված պետություն դառնալու շեմին:

 

5.    «Ողբերգություն եւ մոբիլիզացում» (Tragedy and Mobilization)

 

«Ողբերգություն եւ մոբիլիզացում» սցենարում ԵՄ-ի եւ Չինաստանի գլխավորած գլոբալ կոալիցիան, համագործակցելով հասարակական կազմակերպությունների եւ վերածնունդ առած բազմակողմ ինստիտուտների հետ, իրականացնում է հեռանկարային փոփոխություններ, որոնք ուղղված են կլիմայի փոփոխության, ռեսուրսների սպառման եւ կլիմայական երեւույթներով եւ շրջակա միջավայրի վատթարացմամբ պայմանավորված համաշխարհային պարենային աղետից հետո առաջացած աղքատության խնդիրների լուծման վրա:

Լուսանկարը` REUTERS

Ավելի հարուստ երկրներն օգնում են ավելի աղքատներին հաղթահարել ճգնաժամը, այնուհետեւ անցնում են ցածր ածխածնային տնտեսությանը` լայնածավալ օգնության ծրագրերի եւ առաջատար էներգետիկ տեխնոլոգիաների փոխանցման միջոցով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին