Մայր Աթոռը կոչ է անում ելքեր փնտրել բանակցային սեղանի շուրջ - Mediamax.am

501 դիտում

Մայր Աթոռը կոչ է անում ելքեր փնտրել բանակցային սեղանի շուրջ


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը «խորը մտահոգությամբ հետեւում է ընթացող զարգացումներին եւ անթույլատրելի ու կործանարար է համարում իրավիճակի հետագա սրումը»։

Մայր Աթոռը ժողովրդին կոչ է արել դրսեւորել խոհեմություն եւ պատասխանատվություն, չտրվել սադրանքներին եւ զերծ մնալ քաղաքացիական բախումներից։

 

Մայր Աթոռի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված էю

 

«Հետպատերազմյան ճգնաժամային այս իրավիճակում, երբ հայրենիքը դիմագրավում է քաղաքական, տնտեսական եւ հասարակական բազմաթիվ մարտահրավերների, մեղադրանքների եւ քաղաքական հաշվեհարդարների չընդհատվող կոչերը վտանգում են ազգային միաբանությունն ու անվտանգությունը։

 

Մայր Աթոռը հորդորում է ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, կառավարության անդամներին եւ քաղաքական բոլոր ուժերի առաջնորդներին ստեղծված ծանրագույն իրավիճակից ելքեր փնտրել բանակցային սեղանի շուրջ՝ ի սեր մեր հայրենիքի եւ ժողովրդի»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին