Փաշինյան. Բնական պաշարների խելամիտ օգտագործումն անխուսափելի է - Mediamax.am

670 դիտում

Փաշինյան. Բնական պաշարների խելամիտ օգտագործումն անխուսափելի է


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ ժամանակակից քաղաքակրթության համաձայնությունն այն է, որ բնական պաշարների խելամիտ օգտագործումն անխուսափելի է:

«Բնական պաշարների օգտագործումն իսկապես պետք է լինի խելամիտ, որպեսզի շրջակա միջավայրին հասցրած վնասների հետեւանքները լինեն կառավարելի: Սա, իհարկե, եթե շատ ուղիղ ձեւակերպենք, շատ դառը արձանագրում է, բայց արձանագրում է, որը չունի այլընտրանք»,- Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկման ժամանակ ասել է վարչապետը:

 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մեր երկրի առաջ շատ լուրջ մարտահրավերներ կան:

 

«Չենք կարող ասել, որ մեր երկիրը գտնվում է ոչ միայն իդեալական, այլեւ մեզ համար ցանկալի իրավիճակում: Բայց, մյուս կողմից, չենք կարող, այսպես ասած, տնտեսական, քաղաքակրթական գործունեությունը Հայաստանի տարածքում կանգնեցնել»,- հավելել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին