Zuck Independent Agency-ն նոր իմաստ է տվել Ադրբեջանի կարգախոսին - Mediamax.am

exclusive
9702 դիտում

Zuck Independent Agency-ն նոր իմաստ է տվել Ադրբեջանի կարգախոսին


Լուսանկարը` Zuck Independent Agency

Լուսանկարը` Zuck Independent Agency

Լուսանկարը` Zuck Independent Agency

Դիեգո Կոստան՝ «Ատլետիկո»-ի կազմում 2013 թվականին
Դիեգո Կոստան՝ «Ատլետիկո»-ի կազմում 2013 թվականին

Լուսանկարը` REUTERS


«Ադրբեջան՝ կրակի երկիր» (Azerbaijan Land of fire)  կարգախոսն այսուհետ կաշխատի ոչ թե հօգուտ, այլ ընդդեմ Ադրբեջանի։

 

Ադրբեջանի պաշտոնական կարգախոսը տարբեր միջոցառումների ժամանակ եւ արշավներում օգտագործվում է երկիրը գովազդելու համար: Տարիներ առաջ հենց այդ կարգախոսով էր Ադրբեջանը հովանավորում Մադրիդի «Ատլետիկո» ֆուտբոլային ակումբը, որը հայ ֆուտբոլասերներից շատերը սկսեցին «Մադրիդի Նեֆթչի» անվանել:

Դիեգո Կոստան՝ «Ատլետիկո»-ի կազմում 2013 թվականին Դիեգո Կոստան՝ «Ատլետիկո»-ի կազմում 2013 թվականին

Լուսանկարը` REUTERS

Իսկ հիմա հայկական Zuck Independent Agency-ն կարգախոսը դարձրել է «փամփուշտ» քարոզչական պատերազմում, որն ընթանում է սեպտեմբերի 27-ից սկսած՝ Արցախի վրա Ադրբեջանական ագրեսիայի մեկնարկին զուգահեռ։  

 

«Մեդիադաշտում պատերազմական ճակատ է բացվել եւ փորձում ենք այդտեղ մատակարարումներ անել, իսկ թիրախը միջազգային լսարանն»,- Մեդիամաքսին ասել է Zuck Independent Agency-ի համահիմնադիր եւ ստեղծագործական տնօրեն Աշոտ Հովակիմյանը։

 

Նա ասել է, որ քարոզչական մեդիաբովանդակություն ստեղծելիս հիշել են, որ Ադրբեջանն ուներ այդպիսի պաշտոնական կարգախոս եւ որոշել «հարվածը» հենց այդտեղ հասցնել։

Լուսանկարը` Zuck Independent Agency

«Իրենց կարգախոսն աշխատում է իրենց դեմ։ Արշավում օգտագործված նկարները ադրբեջանական մեդիաներից են վերցված եւ արված են այս օրերին։ Դրանցում պատկերված բոլոր զինատեսակներն ադրբեջանական են եւ այդ զինատեսակների կրակն ուղղված է Արցախին»,- ասել է Աշոտ Հովակիմյանը։

 

Zuck Independent Agency-ի թիմը միջազգային լսարանին ուղղված երեք հիմնական շեշտադրում է առանձնացրել։

Լուսանկարը` Zuck Independent Agency

Պատկերներից մեկը «խոսում է» այն մասին, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։

Լուսանկարը` Zuck Independent Agency

Երկրորդում «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգն է պատկերված, այս պատկերը պատմում է այն մասին, որ Ադրբեջանն առաջինն է կիրառել ռազմական ծանր տեխնիկա։ Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող օգնության մասին շեշտադրմամբ է երրորդ պատկերը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին