Բիլ Գեյթս. Դիմակների, պատվաստումների եւ «չիպավորման» մասին - Mediamax.am

2950 դիտում

Բիլ Գեյթս. Դիմակների, պատվաստումների եւ «չիպավորման» մասին


Բիլ Գեյթսը
Բիլ Գեյթսը

Լուսանկարը` EPA/MICHAEL REYNOLDS


Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը ծավալուն հարցազրույց է տվել Der Spiegel-ին, որից մի քանի հատված ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

 

Կորոնավիրուսի մասին

 

Covid19-ը շատ տարօրինակ հիվանդություն է: Մեզանից երկար ժամանակ պահանջվեց գոնե նրա ախտանիշները պարզելու համար:

 

Համաճարակի դեմ պայքարի սխալների մասին

 

Օրինակ, չգիտեինք, որ դիմակները այդքան կարեւոր դեր կխաղան: Սկզբում ասում էին, որ դիմակներ կրել պետք չէ, քանի որ դրանք անհրաժեշտ էին բժշկական անձնակազմին: Հետո ասացին, որ հիվանդների համար դիմակը կարող է օգտակար լինել: Որոշ ժամանակ պահանջվեց, մինչ պարզվեց, որ դիմակը օգնում է նաեւ չվարակված մարդուն եւ նվազեցնում է վարակվելու վտանգը:

 

Պատվաստանյութերի մասին

 

Ոչ ոք չի տա պատվաստանյութի արտադրության թույլտվություն մինչեւ փորձարկման 3-րդ փուլի ավարտը:

 

 

Չնչին հավանականություն կա, որ Pfizer-ը եւ Moderna-ն կկարողանան բավարար տվյալներ հավաքել մինչեւ հոկտեմբերի վերջ: Նայելով AstraZeneca-ի, Johnson & Johnson-ի, Novavax-ի եւ Sanofi-ի աշխատանքներին` համոզված եմ, որ այս վեց պատվաստանյութերից երեքը կամ չորսը կհաստատվեն մինչեւ 2021 թ: Համոզված եմ 90%-ով, որ 2021-ին մենք արդեն կունենանք մի քանի պատվաստանյութ:

 

Պատվաստումների մասին

 

Ինքս պատվաստվելու եմ ընդհանուր հերթի եւ ընդհանուր չափանիշների համաձայն: Ես կդիտարկեմ առկա տվյալները եւ կորոշեմ, թե արդյո՞ք դա խելամիտ որոշում կլինի: Բայց ես հաստատ չեմ ներխուժի առաջին շարքեր: Կան մարդիկ, որոնց համար շատ ավելի կարեւոր է պատվաստվել ինձանից առաջ՝ բժշկական անձնակազմ, ծերանոցների եւ բանտերի աշխատակիցներ, տարեց հարազատների հետ նույն հարկի տակ ապրող մարդիկ:

 

«Չիպավորման» մասին

 

Ես ոչ մեկին չեմ չիպավորում: Ես չեմ ստեղծել կորոնավիրուսը: Մեր հիմնադրամը ձգտում է կյանքեր փրկելուն: Զարգացող երկրներում մենք անցած 20 տարիների ընթացքում հսկայական հաջողություններ ենք գրանցել: Հիմա համաճարակը մեզ ահավոր հարված է հասցրել, բայց հուսով ենք, որ մի քանի տարի անց կվերադառնանք նախկին դիրքերին եւ կշարունակենք մեր ճանապարհը: Ինձ շատ է զարմացնում այդպիսի դավադրության տեսությունների տարածումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին