Մարտին Սկորսեզեի համար կինոաշխարհի դուռը բացած Հայկ Մանուկյանը - Mediamax.am

exclusive
2375 դիտում

Մարտին Սկորսեզեի համար կինոաշխարհի դուռը բացած Հայկ Մանուկյանը


Հայկ Մանուկյանը
Հայկ Մանուկյանը
Մարտին Սկորսեզեն
Մարտին Սկորսեզեն

Լուսանկարը` Philip Montgomery/The New York Times

Մարտին Սկորսեզեն
Մարտին Սկորսեզեն

Լուսանկարը` REUTERS


Երբ Սկորսեզեին հարցնում են, թե ո՞վ ձեր առջեւ բացեց կինոաշխարհի դուռը, աշխարհահռչակ ռեժիսորը հայկական անուն-ազգանուն է նշում՝ Հայկ Մանուկյան։

 

Մարտին Սկորսեզեի կինո-ոգեշնչման մասին նույնիսկ կարճամետրաժ տեսաֆիլմ են նկարահանել, որտեղ ռեժիսորը պատմում է իր եւ Հայկի առաջին հանդիպման մասին։ Այն կայացել է Նյու Յորքում, երբ ռեժիսորն առաջին անգամ գնացել է համալսարան՝ ծանոթանալու համակուրսեցիներին ու դասախոսներին: «Նա կրակ վառեց մեր սրտերում, եւ դա ամենաթանկ նվերն է, որը երբեւէ ստացել եմ», - հիշում է Մարտին Սկորսեզեն։

 

Սպորտը էկրանից

 

Սպորտին ու արտաքին աշխարհի շատ հաճույքներին Մարտին Սկորսեզեն ծանոթացել է հեռուստացույցով ցուցադրվող ֆիլմերի միջոցով։

 

 

«Ես ասթմա ունեի, սպորտով զբաղվելն ինձ արգելված էր։ Հայրս հեռուստատեսային փոքրիկ ցանց ուներ, եւ ես նրա հեռուստաալիքով, ամեն ուրբաթ, հատուկ իտալա-ամերիկյան համայնքի համար հեռարձակվող նեոռեալիստական ֆիլմերն էի դիտում», - պատմում է Մարտին Սկորսեզեն։

 

Վերհիշում է՝ իր աշխարհի սահմանները սկսվում ու ավարտվում էին նեղլիկ էլիզաբեթ փողոցում, որը գտնվում է Փրինս եւ Հաուսթոն փողոցների միջեւ։ Թաղամասի արեւմտյան կողմն անծանոթ աշխարհ էր։

 

6 շենք այն կողմ

 

Դեռահաս Մարտին Սկորսեզեն մի օր որոշեց բացահայտել իր փողոցից այն կողմ գտնվող անծանոթ աշխարհը։

Մարտին Սկորսեզեն Մարտին Սկորսեզեն

Լուսանկարը` REUTERS

«Ես քայլեցի դեպի Էլիզաբեթ ու Հաուսթոն փողոցների անկյուն, թեքվեցի ձախ, վեց քայլ արեցի, վեց շենք անցա եւ հայտնվեցի մեկ այլ տիեզերքում… Ընդունվեցի Վաշինգթոնի Սքուեր քոլեջ։ Այն Նյու Յորքի համալսարանի մասնաճյուղն էր»։

 

Երբ եկավ ամերիկյան ուսանողների ամենասպասված՝ «Ուսումնական կողմնորոշման» օրը, Սկորսեզեն գնաց համալսարան, տեղավորվեց դահլիճի մի անկյունում, որտեղ քիչ հետո ներս մտավ մի երիտասարդ ջենթլմեն ու սկսեց խոսել կինոյի մասին։ Նա այնպիսի կրքով ու ոգեւորությամբ էր խոսում, որ օդը դահլիճում կանգ առավ։

Մարտին Սկորսեզեն  Մարտին Սկորսեզեն

Լուսանկարը` Philip Montgomery/The New York Times

«Երբ այդ մարդը խոսում էր կինոյի մասին, այնքան էներգիա ու կիրք կար նրա խոսքում։ Նա կարծես նախանձախնդիր քարոզիչ լիներ։ Եվ ես դարձա այդ քարոզչի պաշտամունքի մի մասը։ Նրա անունը Հայկ Մանուկյան էր»։

 

Պրոֆեսոր Մանուկյանը

 

«Եթե դու այնքան խենթ ես, որ ուզում ես ֆիլմ նկարել…» արտահայտությունը պատկանում է հենց Հայկ Մանուկյանին (անգլ.՝ Haig P. Manoogian)։ Նա հայկական ծագումով կինեմատոգրաֆիայի պրոֆեսոր էր Նյու Յորքի համալսարանում։

 

Հիշելով երիտասարդ Սկորսեզեին, պատմում էր․

 

«Իր էներգիայի եւ սիրո պատճառով այդ տղան ընկալեց ինձ ամբողջությամբ»։

 

Ռեժիսոր-դերասանն էլ արձագանքում է․

 

«Նա մեզ առաջ էր մղում, համոզում, քանդում էր մեզ եւ նորից կառուցում։ Նա կրակ էր վառում մեր սրտերում։ Նա հենց այն մեկն էր, որը ոգեշնչում էր ինձ։ Նրա հետ շփումն այն թանկարժեք նվերն էր, որը երբեւէ ստացել եմ»։

Հայկ Մանուկյանը Հայկ Մանուկյանը

 

Տարիներ հետո, Մարտին Սկորսեզեն թանկարժեք նվերի համար իր երախտագիտությունը հայտնեց 1967-ին, իր առաջին հաջողված լիամետրաժ՝ «Ո՞վ է թակում իմ դուռը» դրամայով, որի համահեղինակը հենց Հայկ Մանուկյանն էր։ 13 տարի անց արդեն Սկորսեզեն, Մանուկյանին ձոնեց «Կատաղած Ցուլը» ֆիլմը՝ Ռոբերտ Դե Նիրոյի գլխավոր դերակատարմամբ։

 

«Ես միշտ ոգեւորվում էի այն երիտասարդներից, որոնք գալիս էին ինձ ընդառաջ եւ ես փորձում էին նրանց ցույց բոլոր ուղղություններից լավագույնը, որովհետեւ այն իմ մեջ արթուն էր պահում ստեղծագործ միտքը։ Փաստը, որ կարող ես օգնել ինչ-որ մեկին, ծաղկեցնում է քեզ։ Դա անհավանական բավարարվածության զգացողություն է», - ժամանակին ասել է Հայկ Մանուկյանը:

 

Լուսին Մկրտչյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին