«Դալի եւ Պիկասո» ցուցահանդեսը կգործի եւս մեկ շաբաթ - Mediamax.am

2199 դիտում

«Դալի եւ Պիկասո» ցուցահանդեսը կգործի եւս մեկ շաբաթ


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Ազգային պատկերասրահը հայտնում է, որ հաշվի առնելով «Դալի եւ Պիկասո» ցուցահանդեսի հանդեպ մեծ հետաքրքրությունը եւ հակահամաճարակային կանոնների պահպանման արդյունքում գոյացած մեծ հերթերը՝ հավաքածուատեր Ալեքսանդր Շադրինի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկարացնելու ցուցահանդեսը եւս մեկ շաբաթով՝ մինչեւ օգոստոսի 30-ը ներառյալ:

Ցուցահանդեսը կարելի է այցելել օգոստոսի 25-ից 30-ը՝ ժամը 11.00-ից 20.30:

 

Ցուցահանդեսի տոմսերը կարելի է ձեռք բերել Ազգային պատկերասրահի տոմսարկղից: Մեծահասակների համար տոմսի արժեքն է 3 000 դրամ, ՀՀ քաղաքացի հանդիսացող դպրոցականների համար՝ 500 դրամ, ՀՀ քաղաքացի հանդիսացող ուսանողների եւ թոշակառուների համար՝ 1000 դրամ:

 

Նախքան Արտակարգ դրությունը ձեռք բերված տոմսերը ուժի մեջ են:

 

Հավաքածուում մեծամասնություն են կազմում Դալիի աշխատանքները, իսկ Պիկասոն ներկայանում է 30 կերամիկական աշխատանքներով ու «Երեւակայական դիմանկարներ» ամբողջական շարքով (29 աշխատանք):

 

Ցուցահանդեսում ներկայացված են Սալվադոր Դալիի մի քանի ամբողջական շարքեր, որոնցից առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում «Մարդկային ջունգլի», «Դիցաբանություն», «Ապոլիների մերկերը», «Մարդկային արատներ» շարքերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին