Սահմանադրությունն ու էլիտան՝ «Կարմիր թել» Արմեն Դարբինյանի հետ - Mediamax.am

exclusive
1201 դիտում

Սահմանադրությունն ու էլիտան՝ «Կարմիր թել» Արմեն Դարբինյանի հետ


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս մեդիա-ընկերությունը հրապարակել է «Կարմիր թել» տեսազրույցների շարքի նոր հաղորդումը:

Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի հետ զրուցել է նախատեսվող սահմանադրական փոփոխությունների, ներկա եւ նախկին իշխանությունների վարած քաղաքականության մասին:

 

Մասնավորապես, Արմեն Դարբինյանը պատմել է, թե ինչպես եւ ում կողմից 1998 թվականին կայացվեց իր վարչապետ դառնալու մասին որոշումը, խոսել է Ռոբերտ

Քոչարյանի հետ իր համատեղ աշխատանքի եւ քաղաքական «ապահարզանի» մասին, Սերժ Սարգսյանի՝ հակասական կերպար լինելու մասն:

 

 

Արմեն Դարբինյանն ասել է, որ չնայած 2018 թվականին ինքն է ուղղորդել իր ուսանողներին մասնակցել հեղափոխությանը, այսօր սկզբունքային անհամաձայնություններ ունի Նիկոլ Փաշինյանի հետ եւ գտնում է, որ վերջինս ազնիվ չէ Սահմանադրությունը փոխելու իր մղումներում:

 

«Կարմիր թել» տեսազրույցների շարքը հասանելի է «Կարմիր թել» Youtube ալիքում եւ Մեդիամաքսի ֆեյսբուքյան էջում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին