Սամվել Կարապետյանը կօգնի վերականգնել Բեյրութի Սուրբ Գեւորգ եկեղեցին - Mediamax.am

1445 դիտում

Սամվել Կարապետյանը կօգնի վերականգնել Բեյրութի Սուրբ Գեւորգ եկեղեցին


Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 200 հազար ԱՄՆ դոլար կհատկացնի Բեյրութի Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցին վերականգնելու համար:

Հասցեական օգնություն կտրամադրվի նաեւ զոհված հայերի ընտանիքներին, որոնցից յուրաքանչյուրին կհատկացվի 10 հազար ԱՄՆ դոլար:

 

«Զորակցության խոսքեր ենք ուղղում բոլոր նրանց, ովքեր տուժել են Բեյրութի սարսափելի իրադարձությունից: Սգում ենք զոհերի համար եւ մաղթում արագ ապաքինում բոլոր տուժածներին », - նշել են «Տաշիր» հիմնադրամում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին