Ազգային գրադարանի էլեկտրոնային շտեմարանները կրկին հասանելի են - Mediamax.am

2191 դիտում

Ազգային գրադարանի էլեկտրոնային շտեմարանները կրկին հասանելի են


Հրաչյա Սարիբեկյանը
Հրաչյա Սարիբեկյանը

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանն այսօր հայտնել է, որ գրադարանի էլեկտրոնային շտեմարանները կրկին հասանելի են:

«Երկուշաբթի եւ երեքշաբթի օրերին մենք դրանց թեստային փորձարկումներն ենք արել, հասանելի են եղել մինչեւ ժամը 18:00-ը, իսկ հիմա 24-ժամյա ռեժիմով առցանց կապահովենք սերվերների սպասարկումը»,- ասուլիսի ժամանակ ասել է նա:

 

Այս պահին հասանելի է եւ գրադարանի պաշտոնական՝ www.nla.am կայքը, որ թարմացվել է, եւ թվայնացված թերթերի, ամսագրերի ու գրքերի http://tert.nla.am/ հարթակը:

 

Ինչ վերաբերում է մայիսի 10-ին գրադարանի թվայնացված արխիվների սերվերների վնասվելու առնչությամբ իրականացվող փորձաքննության արդյունքներին, տնօրենի պաշտոնակատարն ասել է.

 

«Սպասում ենք փորձաքննության վերջնական եզրակացությանը: Դեռեւս մարդկային միջամտության գործոնը, դիտավորությունը չի հերքվել: Վերջանական դիրքորոշումս կներկայացնեմ ծառայողական քննության ավարտից հետո»:

 

Հրաչյա Սարիբեկյանը հավելել է, որ այս ընթացքում ամբողջ թվայնացված բազան կրկնապատճենել են. «Երկու տարբեր տեղ կպահենք պատճենները: Դիտարկում ենք նաեւ լրացուցիչ սերվերներ ձեռք բերելու հարցը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին