Իզմիրլյան հիմնադրամը շարունակում է աջակցել COVID-19- ի դեմ պայքարին - Mediamax.am

2511 դիտում

Իզմիրլյան հիմնադրամը շարունակում է աջակցել COVID-19- ի դեմ պայքարին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում COVID-19- ի դեմ առաջնագծում պայքարող բժշկական անձնակազմի համար կենսական նշանակություն ունեցող անձնական պաշտպանության սարքավորումների («PPE») ձեռքբերման աջակցությանը զուգընթաց՝ «Իզմիրլյան» հիմնադրամն այսօր հայտնել է նոր հանձնառության ստանձնման վերաբերյալ:

Մասնավորապես, պարենային օգնություն կտրամադրվի Հայաստանի ամենախոցելի բնակչությանը՝ նպաստելով  COVID-19- ի սոցիալական հետեւանքների մեղմացմանը:

 

Նախատեսվում է, որ «Իզմիրլյան» հիմնադրամը կաջակցի սննդային կրիտիկական օգնության կարիք ունեցող առնվազն 5 000 հայ ընտանիքների պարենային անվտանգության բարելավմանը:

 

100 000 ԱՄՆ դոլարի նվիրաբերությունը հիշատակող Փոխըմբռնման հուշագիրը, որն այսօր ստորագրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ, «Իզմիրլյան» հիմնադրամի կողմից ստանձնած հանձնառության հետ կապված առաջին նախաձեռնությունն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին