Խոսքի ազատությունը եւ COVID-19-ը. կոչ կառավարություններին - Mediamax.am

1496 դիտում

Խոսքի ազատությունը եւ COVID-19-ը. կոչ կառավարություններին


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ մեդիայի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը, ՄԱԿ-ի խոսքի ազատության հարցերով հատուկ զեկուցող Դէվիդ Քեյը եւ Մարդու իրավունքների Համաամերիկյան հանձնաժողովի հատուկ զեկուցող Էդիսոն Լանզան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կորոնավիրուսի տարածման պայմաններում խոսքի ազատության ապահովման մասին:

Մեդիամաքսը ներկայացնում է Դեզիրի, Քեյի եւ Լանզայի հայտարարության հիմնական կետերը:

 

1

 

Կառավարությունները պետք է հավաստի տեղեկատվություն տրամադրեն կորոնավիրուսի վտանգների մասին:

 

2

 

Ինտերնետի հասանելիությունը ճգնաժամի պայմաններում առանցքային կարեւորություն ունի եւ կառավարությունները պետք է զերծ մնան սահմանափակումներ սահմանելուց:

 

3

 

Կառավարությունները պետք է առանձնահատուկ միջոցներ ձեռնարկեն լրագրողների աշխատանքը պաշտպանելու համար: Լրագրությունը կենսական նշանակություն ունի նման իրավիճակներում:

 

4

 

Համավարակի մասին կեղծ տեղեկատվությունը կարող է խուճապի եւ անկարգությունների պատճառ դառնալ, ուստի շատ կարեւոր է, որ հենց կառավարություններն առաջին հերթին հակազդեն դրան՝ տրամադրելով արժանահավատ տեղեկություններ:

 

5

 

Հրապարակումների հեռացումը կամ գրաքննությունը կարող է կիրառվել բացառապես այն դեպքերում, երբ դա համապատասխանում է անհրաժեշտության եւ համաչափության չափանիշներին: Համավարակին վերաբերող տեղեկատվությունը քրեականացնելու ցանկացած փորձ բացասական ազդեցություն է ունենալու խոսքի ազատության վրա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին