Փաշինյանը ընդունել է «Լիդիան»-ի ղեկավարությանը - Mediamax.am

4051 դիտում

Փաշինյանը ընդունել է «Լիդիան»-ի ղեկավարությանը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության ժամանակավոր նախագահ եւ գործադիր տնօրեն Էդվարդ Սելլերսին եւ «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին:

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները քննարկել են Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: 

 

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ամուլսարի հանքի վերաբերյալ իրականացված միջազգային փորձաքննության եզրակացությանը, դրա վերլուծության արդյունքներին եւ բարձրացված խնդիրներին: 

 

Այսօր ավելի վաղ վարչապետը հանդիպել էր Ջերմուկի բնակիչներին, քննարկել նրանց հետ Ամուլսարի խնդիրը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին