Հայտնի է Iommi_Gibson_Mediamax մրցույթի հաղթողը - Mediamax.am

exclusive
5273 դիտում

Հայտնի է Iommi_Gibson_Mediamax մրցույթի հաղթողը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս մեդիա-ընկերությունը, Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին եւ Gibson Brands-ը ամփոփել են մայիսի 2-ին հայտարարված համատեղ բացառիկ մրցույթի արդյունքները, որն անցկացվում էր Rock Aid Armenia բարեգործական ծրագրի 30-ամյակի կապակցությամբ:

Մրցույթին մասնակցել է 28 մարդ:

 

Թոնի Այոմին եւ Gibson Brands-ը հաղթող են ճանաչել Խորեն Միքայելյանին.

 

 

2019 թվականի հունիսի 5-ին Երեւանում տեղի կունենա հանդիսավոր երեկո Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանի եւ Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմիի մասնակցությամբ՝ նվիրված Rock Aid Armenia-ի 30-ամյակին:

 

Երեկոյի ընթացքում Թոնի Այոմին Խորեն Միքայելյանին կհանձնի իր կողմից ստորագրված Gibson SG Standard 2019 Ebony կիթառը:

 

Rock Aid Armenia ծրագրի 30-ամյակի եւ ռոք աստղերի այցի գլխավոր հովանավորը IDBank-ն է: Միջոցառման գործընկերը Koor գինին է:

 

Այցի եւ տոնակատարության կազմակերպիչներն են Մեդիամաքս մեդիա ընկերությունը եւ DoSomething կազմակերպությունը (Ավստրալիա): DoSomething-ի համահիմնադիր Ջոն Դին 1989 թվականին նախաձեռնել էր Rock Aid Armenia ծրագիրը՝ Սպիտակի երկրաշարժից տուժած Հայաստանին օգնելու նպատակով:

Մեր ընտրանին