«Այբ»-ի եւ ՔՈԱՖ-ի աշակերտները համատեղ միջոցառում են իրականացրել - Mediamax.am

1435 դիտում

«Այբ»-ի եւ ՔՈԱՖ-ի աշակերտները համատեղ միջոցառում են իրականացրել


Լուսանկարը` «Այբ»

Լուսանկարը` «Այբ»

Լուսանկարը` «Այբ»

Լուսանկարը` «Այբ»

Լուսանկարը` «Այբ»

Լուսանկարը` «Այբ»


Երեւան: Մեդիամաքս: «Այբ» դպրոցի ու «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) աշակերտները նորարարկան կրթական միջոցառում են կազմակերպել Լոռու մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում։

Միջոցառման մասնակիցները տարբեր առարկաներից գիտափորձեր են իրականացրել, «Այբ» դպրոցի նկարչական խմբակի աշակերտները կիսվել են ճեպանկարներ ստեղծելու իրենց փորձով, կատարումներով հանդես է եկել դպրոցի երգչախումբը։

 

««Այբ» դպրոցն իրականացնում է բազմաթիվ նախագծեր, որոնց նպատակն է Հայաստանի մարզերի հետ ստեղծել համագործակցության դաշտ, աշակերտներին ընձեռել հնարավորություն միմյանց հետ ծանոթանալու, հետաքրքիր փորձառություն, գիտելիքներ եւ հմտություններ ձեռք բերելու։ Շնորհակալ ենք ՔՈԱՖ-ին «Այբ» դպրոցի նախաձեռնությանն արձագանքելու եւ մեզ հյուրընկալելու համար»,- ասել է «Այբ» դպրոցի համայնքային տնօրեն Աննա Ակոպյանը։

 

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի սաները հյուրերին հրավիրել են մասնակցելու ռոբոտաշինության, թվանշային նկարչության, գեղանկարչության, հանրային խոսքի, կինոարվեստի ու թատրոնի դասընթացներին։

 

«Time for Tea» նախագծի շրջանակում ՔՈԱՖ-ի եւ «Այբ»-ի երեխաները խմբերով  քննարկել են համայնքային խնդիրներ, առաջարկել լուծումներ։

 

«Կրթական հաստատությունների հետ խոր եւ համապարփակ համագործակցություն զարգացնելով՝ ՔՈԱՖ-ը փորձի եւ տեղեկատվության փոխանակման հարթակ է ձեւավորում։ Մեզ համար ամենակարեւորն այն է, որ գյուղական համայնքների երեխաները հնարավորություն են ստանում ճանաչելու եւ աշխատելու իրենց երեւանյան տարեկիցների հետ»,- ասել է ՔՈԱՖ-ի գործընկերությունների եւ միջոցառումների համակարգման ղեկավար Իրինա Իգիթխանյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին