«Վաղվա քաղաքը»-ը շրջելու է նախկին ԽՍՀՄ-ով - Mediamax.am

exclusive
2325 դիտում

«Վաղվա քաղաքը»-ը շրջելու է նախկին ԽՍՀՄ-ով


Ռուբեն Արեւշատյան
Ռուբեն Արեւշատյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գեորգ Շյոելհամեր
Գեորգ Շյոելհամեր

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուբեն Արեւշատյան եւ Գեորգ Շյոելհամեր
Ռուբեն Արեւշատյան եւ Գեորգ Շյոելհամեր

Լուսանկարը` Մեդիամաքս

Գեորգ Շյոելհամեր
Գեորգ Շյոելհամեր

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Նաթիա Միքելաձե-Բախսոլիանի
Նաթիա Միքելաձե-Բախսոլիանի

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուբեն Արեւշատյան
Ռուբեն Արեւշատյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուբեն Արեւշատյան
Ռուբեն Արեւշատյան

Լուսանկարը` Մեդիամաքս


Հունիսին Երեւանում կբացվի «Վաղվա քաղաքը» միջազգային ցուցահանդեսը՝ նվիրված սովետական մոդեռնիզմին։ Խորհրդային ճարտարապետությանն առնչվող արխիվային հարուստ ու բացառիկ նյութերն օգնելու են ներկայացնել մոդեռնիզմի ու հասարակության փոխակերպման պատմությունը։

 

Ցուցահանդեսի համադրողներն են Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Ռուբեն Արեւշատյանը, Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանից Աննա Կացը եւ ավստրիական SPRINGERIN ժամանակակից արվեստի հայտնի պարբերականի հիմնադիր խմբագիր եւ transit.at կենտրոնի ղեկավար Գեորգ Շյոելհամերը։

Ռուբեն Արեւշատյան եւ Գեորգ Շյոելհամեր Ռուբեն Արեւշատյան եւ Գեորգ Շյոելհամեր

Լուսանկարը` Մեդիամաքս

«Վաղվա քաղաքը» երկարատեւ համագործակցության արդյունք է։ Գեորգ Շյոելհամերն ու Ռուբեն Արեւշատյանը միասին համադրել են բազմաթիվ ցուցահանդեսներ եւ ծավալուն միջազգային հետազոտական նախագծեր։ Առաջինը 19 տարի առաջ էր։ Նրանք համադրել էին ավստրիացի եւ հայ արվեստագետների աշխատանքների «Զուգահեռ իրականություն» խորագրով ցուցահանդեսը, որը բացվեց Երեւանում՝«Հայ-Արտ» մշակութային կենտրոնում։

 

«Ես եւ Հայաստան եկած բոլոր արվեստագետներն անմիջապես սիրահարվեցինք հայկական ճարտարապետության մոդեռնիստական կառույցներին, որովհետեւ դրանցում կա յուրահատուկ եւ հետաքրքիր բան։ Որոշեցինք նախկին Խորհրդային միության երկրներում ուսումնասիրել ճարտարապետության այս ուղղությունը»,- ասում է Գեորգ Շյոելհամերը։

Գեորգ Շյոելհամեր Գեորգ Շյոելհամեր

Լուսանկարը` Մեդիամաքս

Այդպես ձեւավորվեց խորհրդային մոդեռնիզմն ուսումնասիրող թերեւս առաջին հետազոտական-համադրողական խմբերից մեկը։ Մի քանի տարվա ուսումնասիրությունների արդյունքում հավաքված նյութերի հիման վրա սովետական մոդեռնիզմին նվիրված միջազգային մի քանի ցուցահանդես ու գիտաժողով են կազմակերպել։

 

«Վաղվա քաղաքը» մեծ, շրջիկ նախագիծ է։ Մեկնարկը տրվելու է Երեւանում  եւ առաջիկա 3 տարում շրջելու է նախկին խորհրդային հանրապետությունների մայրաքաղաքներով:

Ռուբեն Արեւշատյան Ռուբեն Արեւշատյան

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ցուցահանդեսը բաղկացած է 2 հատվածից։ Մեկում, որը լինելու է շրջիկ, ներկայացնելու ենք խորհրդային մոդեռնիզմի ընդհանուր պատմությունը, մյուս հատվածում կենտրոնանալու ենք այն երկրի լոկալ համատեքստի վրա, որտեղ անցկացվելու է ցուցահանդեսը։ Երեւանում, բացի հիմնական նյութը, ներկայացնելու ենք տեղային կոնտեքստը, Մինսկում՝ բելառուսական, եւ այդպես ամեն տեղ»,- պատմում է Ռուբեն Արեւշատյանը։

 

«Վաղվա քաղաքը» հարուստ նյութ է ներկայացնում՝ լուսանկարներ, գծագրեր, մանրակերտներ, տեսանյութեր։

 

«Մեծ ծավալի վիզուալ նյութ ունենք։ Այցելուները կարող են տեսնել ճարտարապետական կարեւոր գծագրեր խորհրդային ֆիլմերի ուղեկցությամբ, չիրականացված նախագծեր՝ կառուցված շինությունների գծագրերի կողքին։ Ճարտարապետական նախագծերի ձանձրալի ցուցահանդես չի լինելու, այլ արվեստի ճյուղերի մեկտեղում»,- մանրամասներ է ներկայացնում Գեորգ Շյոելհամերը։

Ռուբեն Արեւշատյան Ռուբեն Արեւշատյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուբեն Արեւշատյանը հագնում է սպիտակ ձեռնոցն ու դարակից դուրս բերում Միքայել Մազմանյանի նախագծերը։ Ճարտարապետի մեծարժեք արխիվի մի մասը նրա ընտանիքը վերջերս է փոխանցել Ճարտարապետության թանգարան-ինստիտուտին։

 

«Աշխարհի ցանկացած թանգարան երջանիկ կլիներ այս նյութերն ունենալ,- ասում է Գեորգ Շյոելհամերը։- Դուք (դիմում է ինձ - հեղ․) կլինեք ոչ էքսպերտներից առաջինը, որ տեսնում է դրանք»։

 

Ճարտարապետի 120-ամյակի առթիվ աշնանն առանձին ցուցահանդես է նախատեսվում, բայց հանրությունը հնարավորություն կունենա Մազմանյանի արխիվի որոշ նյութեր տեսնել նաեւ «Վաղվա քաղաքը» նախագծի շրջանակում։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Միքայել Մազմանյանի ժառանգությունը մինչ օրս չի ուսումնասիրվել։ Նա ոչ միայն փայլուն ճարտարապետ էր եւ քաղաքաշինարար, այլեւ ճարտարապետության մեծ տեսաբան, որն առաջարկում էր կոնցեպտներ՝ առնչվող նոր բնակելի տարածքներին, քաղաքների ձեւավորմանը։

 

«Վաղվա քաղաքը» ցուցահանդեսում պատրաստվում ենք ներկայացնել ճարտարապետության պատմության մեջ բացարձակապես մոռացված, չհիշատակված նյութեր։ Օրինակ՝ 1930-ականների սկզբին հայտնի գերմանացի ճարտարապետ Էրնստ Մայն իր խմբի հետ ճանապարհորդել է Խորհրդային միության տարբեր հանրապետություններով, նաեւ՝ Հայաստանով։ Նա ուսումնասիրություններ է արել Շիրակի տարածաշրջանում, Լենինականի նոր գլխավոր հատակագծի նախագծային առաջարկ է արել։ Ո՞վ գիտի դրա մասին այստեղ, ոչ ոք։ Այս նյութերը պարունակող հսկայական արխիվ կա, որը նոր էջեր է բացում»,- նշում է ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրենը։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ճարտարապետությունը դառնալու է գործիք՝ ավելի ընդգրկուն պատմություն ներկայացնելու»,- ասում է Ռուբեն Արեւշատյանը։ Ցուցահանդեսը ոչ միայն կառույցների, այլեւ այդ շրջանի կենցաղի, կենսակերպի, ժամանակաշրջանի ընդհանուր մթնոլորտի  մասին է։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մոդեռնիստական ճարտարապետությունն ուներ ամբողջովին տարբերվող փիլիսոփայություն, որը նպատակ ուներ փոխելու հասարակության կյանքը՝ առաջարկելով շենքերի, բնակելի տարածքների նոր տեսակներ՝ մշակույթի պալատներ, թատրոններ։ Դրանք կարծես դարձան ունիվերսալ մոդելներ, որ օգտագործվեցին 20-րդ դարի ընթացքում եւ արմատապես փոխեցին մարդու կենսակերպը։ Կարեւոր է վերադառնալ՝ հասկանալու համար, որ եթե անգամ մենք այսօր ապրում ենք այլ պայմաններում, դեռեւս մնում ենք 20-րդ դարի արդի մշակույթի սպառողը»,- ասում է Ռուբեն Արեւշատյանը։

 

Ցուցահանդեսը կազմակերպվում է «Գյոթե» կենտրոնի օժանդակությամբ։ Կենտրոնի երեւանյան գրասենյակի ղեկավար Նաթիա Միքելաձե-Բախսոլիանին վստահ է՝ «Վաղվա քաղաքը» մեծ հաջողություն է ունենալու. համադրողները երկար տարիներ ուսումնասիրում են թեման, տարբեր երկրներում ունեն գործընկերներ։

Նաթիա Միքելաձե-Բախսոլիանի Նաթիա Միքելաձե-Բախսոլիանի

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ցուցահանդեսից բացի, տարբեր միջոցառումներ ենք անցկացնելու՝ դասախոսություններ, աշխատաժողովներ ուսանողների համար։ Այս նախագիծը շատ կարեւոր է քաղաքային միջավայրի պահպանությամբ զբաղվող ակտիվ հասարակական խմբերի համար։ Գիտենք, որ այս քաղաքների համար շատ կարեւոր է պահպանել միջավայրը, կերպարը։ Իհարկե, դրանք չեն կարող լինել կոնսերվացված, պիտի զարգանան, բայց ոչ ագրեսիվ։ Զբոսաշրջիկները գալիս են՝ տեսնելու քաղաքն այնպիսին, ինչպիսին եղել է։ Կարեւոր է այսպիսի միջոցառումներով գրավել օրենքներ ընդունող, որոշումներ կայացնող մարդկանց ուշադրությունը»։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին