Բացվել է «Օրբելի» վերլուծական կենտրոնը - Mediamax.am

2871 դիտում

Բացվել է «Օրբելի» վերլուծական կենտրոնը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Հովհաննես Մովսիսյանը
Հովհաննես Մովսիսյանը

Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի ծառայություն

Նիկոլ Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանը

Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի ծառայություն

Արմեն Սարգսյանը
Արմեն Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Մարտի 27-ին Երեւանում կայացել է վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի բացումը:

Բացմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

 

Ինտելեկտուալ լուծումներ

 

Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասել է.

 

«Բազմիցս առիթներ եմ ունեցել ասելու, որ Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների լուծումը մտավոր ոլորտի խնդիր է, նկատի ունեմ այն, որ մեր բոլոր խնդիրներն ունեն առաջին հերթին ինտելեկտուալ լուծումներ: Մեզնից որեւէ մեկը չի կարող որեւէ տեղ լինել ֆիզիկապես, եթե նախ եւ առաջ ինքն այնտեղ չի գտնվել մտովի, մեզնից որեւէ մեկը չի կարող անել որեւէ գործողություն, եթե այդ գործողությունը նախ չի արել մտովի, իհարկե, եթե մենք ուզում ենք անել գիտակցված գործողություններ եւ ուզում ենք կառավարել մեր գործողությունները:

Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյանը

Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի ծառայություն

Մտավոր ներուժի համախմբման կարիքը

 

Կառավարության ղեկավարն ասել է, որ «մեզ համար կարեւոր առաջնահերթություն է համագործակցությունը Հայաստանի փորձագիտական ներուժի հետ»:

 

«Շատ կարեւոր է, որպեսզի  համագործակցության կամուրջներ ստեղծենք նմանատիպ այլ հանրային, մասնավոր կառույցների հետ: Մենք այս կենտրոնը չենք համարում ինտելեկտուալ արտադրանքի միակ աղբյուրը: Իշխանությունը պետք է առկա խնդիրների շուրջ համախմբի մտավոր ներուժը: Սա մեր առաջին քայլն է այդ ճանապարհին: Հաջորդ քայլերով պետք է փորձենք հստակեցնել մեր համագործակցության մեխանիզմներն այլ վերլուծական կենտրոնների հետ, որոնք գոյություն ունեն կամ որոնք նոր կստեղծվեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Ոչ միայն հայաստանյան, այլեւ միջազգային կենտրոն

 

«Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ասել է, որ «մենք զարգացման երկարատեւ ծրագրեր ունենք»:

Հովհաննես Մովսիսյանը Հովհաննես Մովսիսյանը

Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի ծառայություն

««Օրբելի» կենտրոնը լինելու է ոչ միայն հայաստանյան, այլեւ միջազգային կենտրոն: Մենք պետք է ներկայացված լինենք արտերկրյա հարթակներում եւ դրանով իսկ ավելի ներկայանալի դարձնենք Հայաստանն աշխարհում»,- նշել է Հովհաննես Մովսիսյանը:

 

Մտքի անկախությունն ու ազատությունը

 

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել «Օրբելի» կենտրոնի հետ կիսվել այս ոլորտում իր երկար տարիների փորձառությամբ եւ կապերով:

Արմեն Սարգսյանը Արմեն Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

«Այսպիսի կառույցները հաջող եւ ազդեցիկ են լինում, եթե մի քանի սկզբունք են պահում: Դրանցից մեկը նվիրվածությունն է ժողովրդավարությանը: Երկրորդը եւ երրորդը մտքի անկախությունն ու ազատությունն են: Անկախ նրանից, թե ով է հիմնադիրը, վերլուծական կենտրոնը կարող է լինել հաջողված, եթե պահպանում է անկախության եւ ազատության սկզբունքը»:

 

«Օրբելի» կենտրոնի համար լավագույն հաջողությունը կլինի, եթե նա ոչ միայն անկախ լինի՝ ծնվելով պետության կողմից, այլեւ, միաժամանակ, նմանատիպ անկախ ուրիշ կենտրոնների կատալիզատորը դառնա եւ Հայաստանում ստեղծի այդ մշակույթը», - ասել է նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին