6263 դիտում

Ջի դիզայն գրուպը դարձել է Google-ի լիազորված դիստրիբյուտորը Հայաստանում


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: "Ջի դիզայն գրուպ” ընկերությունը լիազորվել է Հայաստանում վերավաճառելու Google-ի ապրանքներից մեկը` Google apps-ը, որը ներառում է մի քանի բիզնես-ծրագրեր:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում ասել են ընկերության տնօրեն Գրիգոր Սեմիրջյանը եւ առաջխաղացման մասնագետ Արմեն Սարգսյանը:

Նրանց խոսքով, Google-ը այս պահին շատ քիչ ներգրավվածություն եւ հետաքրքրություն ունի Հայաստանի հանդեպ, եւ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որպեսզի ինտերնետ-հսկայի ուշադրությունը բեւեռել մեր երկրի վրա:
 
Արմեն Սարգսյանը նշել է, որ իրենց հիմնական թիրախային խմբերն են լինելու խոշոր կազմակերպությունները: Նրա խոսքով, Google apps-ի կիրառումը նրանց մեծ հնարավորություններ կընձեռի բիզնեսը զարգացնելու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am