Մահացել է լուսանկարիչ Մարտին Շահբազյանը - Mediamax.am

1446 դիտում

Մահացել է լուսանկարիչ Մարտին Շահբազյանը


Դավիթ Հակոբյանը եւ Մարտին Շահբազյանը
Դավիթ Հակոբյանը եւ Մարտին Շահբազյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: 78 տարեկանում մահացել է լուսանկարիչ Մարտին Շահբազյանը:

Նա 1976-2001 թթ. աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում, 2001-ից եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի գրասենյակի ֆոտոթղթակիցը:

 

Մարտին Շահբազյանը ծնվել է 1940թ. հունիսի 25-ին Երեւանում:

 

Դպրոցն ավարտելուց հետո որպես արտահաստիքային թղթակից համագործակցել է Հայաստանի մի շարք լրատվամիջոցների հետ:

 

1966-ից աշխատել է «Ռյա Թազա», «Հայրենիքի ձայն» եւ «Կոմունիստ» թերթերում, 1974-76 թթ.՝ «Նովոստի» մամուլի գործակալության Հայաստանի մասնաճյուղում:

 

Մասնակցել է միջազգային, միութենական ու հանրապետական ցուցահանդեսների, երեք անգամ ճանաչվել է ՏԱՍՍ-ի լավագույն լուսանկարիչ:

 

1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված լուսանկարը Reuters գործակալության կողմից արժանացել է «Տարվա լավագույն լուսանկար» մրցանակին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին