3745 դիտում

Մակրոնը մասնակցել է «Ազնավուր» կենտրոնի ծրագրի ներկայացմանը


Լուսանկարը` «Ազնավուր» կենտրոն

Լուսանկարը` «Ազնավուր» կենտրոն

Լուսանկարը` «Ազնավուր» կենտրոն

Լուսանկարը` «Ազնավուր» կենտրոն

Լուսանկարը` «Ազնավուր» կենտրոն

Լուսանկարը` «Ազնավուր» կենտրոն

Լուսանկարը` «Ազնավուր» կենտրոն

Լուսանկարը` «Ազնավուր» կենտրոն

Լուսանկարը` «Ազնավուր» կենտրոն

Լուսանկարը` «Ազնավուր» կենտրոն

Լուսանկարը` «Ազնավուր» կենտրոն


Այսօր հանրությանը ներկայացվել է «Ազնավուր» կենտրոնի նախագիծը։ Երեւանում կայացած հատուկ միջոցառմանը ներկա են գտնվել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Հայաստանի եւ Ֆրանսիայի քաղաքական, մշակութային, հասարակական գործիչներ։

Միջոցառման ժամանակ ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր «Ազնավուր» կենտրոնում Ֆրանսիական ինստիտուտ հիմնելու մասին։

Լուսանկարը` «Ազնավուր» կենտրոն


Երեւանի Կասկադի հարեւանությամբ տեղակայված «Ազնավուր» կենտրոնն «Ազնավուր» հիմնադրամի առաջին մշակութային նախագիծն է։ Հիմնադրամն ստեղծվել է 2017 թվականին՝ Շառլի Ազնավուրի եւ նրա որդու՝ Նիկոլա Ազնավուրի կողմից՝  նպատակ հետապնդելով մշակույթը  հասանելի դարձնել մեծ հանրությանը եւ նպաստել հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդմանը։

«Ազնավուր» կենտրոնը կբացի իր դռները շենքի ամբողջական վերակառուցումից հետո, որը կղեկավարի ճարտարապետ Արիս Ադամյանը։ Կենտրոնում կգործի ինտերակտիվ թանգարան՝ նվիրված Շառլ Ազնավուրի կյանքին եւ անցած ճանապարհին, ինչպես նաեւ կրթամշակութային կենտրոն, որտեղ կդասավանդվի կինո, երաժշտություն եւ ֆրանսերեն։

Լուսանկարը` «Ազնավուր» կենտրոն


Լինելով ինտերակտիվ մուլտիմեդիա ցուցասրահ՝ նվիրված Շառլ Ազնավուրի կյանքին եւ ստեղծագործությանը՝ Կենտրոնի թանգարանը կառաջարկի այցելուներին յուրահատուկ փորձառություն։ Այցելուներին թանգարանում կուղեկցի Ազնավուրի ձայնը, որտեղ նրանց կներկայացվի արտիստի կյանքի ամենանշանակալի փուլերը՝ ծնողների աքսորից մինչեւ հաղթական կարիերա։ Այցելուները կկարողանան իրենց ունակությունները փորձել երաժշտության մեջ՝ ձայնագրելով երգեր կամ ձայնային ինժեների օգնությամբ սովորելով երգեր համադրելու տեխնիկաներ։

«Ազնավուր» կենտրոնի գործունեության հիմքում կլինի նաեւ գիտելիքի փոխանակումը։ Այն կունենա 200 տեղանոց ամֆիթատրոն՝ կինոյի եւ թատրոնի մեծանուն գործիչների վարպետության դասերը հյուրընկալելու եւ անցկացնելու համար։ Ֆրանսերենի դասասենյակները նույնպես կլինեն այցելուների տրամադրության տակ։ Լեզվի դասական ուսուցումից բացի կենտրոնը կտրամադրի ֆրանսերենի հատուկ ուսուցում՝ հիմնված Շառլ Ազնավուրի երգերի տեքստերի վրա։ Կգործի նաեւ ժամանակակից մեդիադարան՝ ավելի քան 5000 ֆրանսերեն երկերով, որոնք  հասանելի կլինեն թվային պլանշետներով։

Լուսանկարը` «Ազնավուր» կենտրոն


«Ֆրանսիան եւ Հայաստանը կապված են բազմադարյա ընդհանուր պատմությամբ, եւ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի անցկացումը Երեւանում դրա փայլուն վկայությունն է։ Հիմնադրամի միջոցով Շառլ Ազնավուրը ցանկանում էր Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ կառուցել մի նոր կամուրջ։  Այսպիսով, նրա բարեգործական գործունեության մեջ նոր փուլ է բացվում․ նա իր հասարակական գործունեությանը զուգահեռ կնպաստումի նաեւ մշակույթի տարածմանը։ Մենք կշարունակենք այս առաքելությունն ավելի մեծ ջանքերով ու նվիրումով, քան առաջ՝ ի պատիվ եւ ի հիշատակ Շառլ Ազնավուրի»,- ասել է «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Սարգսյանը։

Նիկոլա Ազնավուր. «Հայրս գերմարդ էր»


Նիկոլա Ազնավուրը՝ հիմնադրամի համահիմնադիրը, ասել է․ «Ինձ, ինչպես նաեւ հիմնադրամի ամբողջ թիմի համար ցավալի է ներկայացնել «Ազնավուր» կենտրոնի ծրագիրն առանց հորս ներկայության, բայց ես խորապես երախտապարտ եմ, որ կարող եմ շարունակել նրա պայքարն այս ձեւով։ Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բազմաթիվ մարդկանց, ովքեր մեզ աջակցել են այս օրերի ընթացքում՝ խոսքերի եւ նվիրատվությունների միջոցով»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am