Կոմիտասի «վերադարձը» Սորբոնի դահլիճ - Mediamax.am

exclusive
3894 դիտում

Կոմիտասի «վերադարձը» Սորբոնի դահլիճ


Լուսանկարը` Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Լուսանկարը` Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Նիկոլայ Կոստանդյանը
Նիկոլայ Կոստանդյանը

Լուսանկարը` Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Լուսանկարը` Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Լուսանկարը` Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Լուսանկարը` Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Լուսանկարը` Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Լուսանկարը` Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Լուսանկարը` Կոմիտասի թանգարան-ինստիտուտ


Օրեր առաջ Փարիզի Սորբոնի համալսարանում կայացել է հայ կոմպոզիտոր, երաժշտագետ, բանահավաք, խմբավար Կոմիտաս վարդապետին նվիրված գիտաժողով, որը իրականացվել էր Կոմիտասի անվան միջազգային փառատոնի շրջանակներում: Մեծ  հետաքրքրություն առաջացրած այս միջոցառման մասին զրուցել ենք Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանի հետ: 

 

Կոմիտասի անվան հինգերորդ միջազգային գիտաժողով-փառատոնն անցկացվեց սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը: Ամսաթվերը խորհրդանշական են, քանի որ Կոմիտասի ծննդյան օրերն են՝ հին ու նոր տոմարով:

Նիկոլայ Կոստանդյանը Նիկոլայ Կոստանդյանը

Լուսանկարը` Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Կոմիտասի 150 ամյակը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների 2018-19 թթ. օրացույցում, եւ հոբելյանին ընդառաջ արդեն մեկնարկել են բազմաթիվ միջոցառումներ, ինչպես համերգային, այնպես էլ՝ գիտական բաղադրիչներով:

 

Այս տարվա փառատոնի կարեւորագույն միջոցառումներից էր Փարիզի Սորբոնի համալսարանի մեծ դահլիճում տեղի ունեցած «Կոմիտաս. ավանդականի եւ ժամանակակիցի խաչմերուկում» գիտաժողովը:

Լուսանկարը` Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Ժամանակին այդ նույն դահլիճում հանդես էր եկել հենց ինքը՝ Կոմիտասը: Առհասարակ, Ֆրանսիան Կոմիտասի կյանքում շատ կարեւոր հենարան է եղել, այստեղ է ծավալվել նրա գործունեության նշանակալից մասը:

 

Հոկտեմբերի 28-ին կայացած գիտաժողովին ներկա էին 19 մասնակիցներ՝ Հայաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Արգենտինայից եւ Ռուսաստանից: Չորս նիստից բաղկացած գիտաժողովում քննարկվել է ոչ միայն Կոմիտաս Վարդապետի գործունեությունը, այլեւ ֆոլկլորային եւ միջնադարյան տիրույթները, ավանդույթները եւ արդիականությունը:

Լուսանկարը` Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Գիտաժողովի ավարտին կայացավ Voix de Stras’  երգչախմբի համերգը, որի ընթացքում, Կոմիտասից բացի, հնչեցին Գրիգոր Նարեկացու, Անդրե Կապլեի, Երվանդ Երկանյանի ստեղծագործությունները:

 

Այս միջոցառումը հնարավոր եղավ իրականացնել Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Սորբոնի համալսարանի ղեկավարության եւ Փարիզի ակադեմիայի հետ համագործակցության շնորհիվ:

Լուսանկարը` Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Vois de Stras’ երգչախումբը ելույթ ունեցավ նաեւ մեր ինստիտուտ-թանգարանում: Փառատոնի ամբողջ ընթացքում Երեւանում եւ Հառիճավանքում համերգներով հանդես եկան Հայաստանի լավագույն երգչախմբերը, ինչպես նաեւ դաշնակահարներ՝ Ճապոնիայից եւ Բոլիվիայից:

Լուսանկարը` Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Փառատոնը եզրափակվեց Երեւանի եւ մարզերի յոթ մանկական երգչախմբերի համերգով:

 

Հաջորդ տարվա փառատոնային ծրագիրը բավականին ընդարձակ է՝ միջոցառումները անց են կացվելու ոչ միայն Հայաստանում, այլեւ այն երկրներում, որտեղ Կոմիտասը եղել է եւ գործունեություն ծավալել: 

 

Աննա Բուբուշյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին