Եռագույն գուլպաներ՝ Տրյուդոյի ու Փաշինյանի համար - Mediamax.am

exclusive
20382 դիտում

Եռագույն գուլպաներ՝ Տրյուդոյի ու Փաշինյանի համար


Լուսանկարը` Braind

Լուսանկարը` Braind

Լուսանկարը` Braind

Լուսանկարը` Braind

Լուսանկարը` Braind

Լուսանկարը` Braind

Լուսանկարը` Braind

Լուսանկարը` REUTERS

Ջասթին Տրյուդոյի ոտքերը՝ Դավոսի Համաշխարհային ֆորումի ժամանակ
Ջասթին Տրյուդոյի ոտքերը՝ Դավոսի Համաշխարհային ֆորումի ժամանակ

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Ջասթին Տրյուդոյի ոտքերը
Ջասթին Տրյուդոյի ոտքերը

Լուսանկարը` REUTERS


Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն այս տարվա Դավոսի Համաշխարհային ֆորումի նիստերից մեկի ժամանակ հագել էր դեղին բադիկներով մանուշակագույն գուլպաներ՝ հայտնվելով միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում:

 

Ջասթին Տրյուդոյի ոտքերը՝ Դավոսի Համաշխարհային ֆորումի ժամանակ Ջասթին Տրյուդոյի ոտքերը՝ Դավոսի Համաշխարհային ֆորումի ժամանակ

Լուսանկարը` REUTERS

 

Կանադայի 46-ամյա վարչապետը գրեթե բոլոր կարեւոր հանդիպումների ժամանակ է տարբերվող գուլպաներ կրում: Այս նախասիրության մասին իմանալով՝ նրան հաճախ են գուլպաներ նվիրում: 

2018թ. հոկտեմբերի 11-ից 12-ը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ընթացքում Braind ընկերությունը փորձելու է Տրյուդոյի հավաքածուին ավելացնել նաեւ հայկական դրոշի գույները: 

Ընկերությունը հատուկ  գուլպաները պատրաստել է Կանադայի ու Հայաստանի վարչապետների համար: Ասում են՝ իդեալական կլինի, եթե երկուսն էլ կրեն դրանք ու գագաթնաժողովին միասին նկարվեն: 

 

Ջասթին Տրյուդոյի ոտքերը Ջասթին Տրյուդոյի ոտքերը

Լուսանկարը` REUTERS

 

Մեդիամաքսի հետ զրույցում Braind ընկերության համահիմնադիր եւ արտ-տնօրեն Էդուարդ Քանքանյանը պատմել է եռագույն գուլպաների պատրաստման գաղափարի մասին: 

 

Գաղափարը ծնվել էր դեռ գարնանը, երբ մամուլը հերթական անգամ քննարկում էր Կանադայի վարչապետի յուրօրինակ գուլպաները։ Էդուարդ Քանքանյանը պատմում է, որ երբ իմացան Ջասթին Տրյուդոյի՝ Երեւան հնարավոր այցելության մասին, որոշեցին հատուկ դիզայնով գուլպաներ պատրաստել:

 

Լուսանկարը` Braind

 

«Կապվեցինք Artsocks ընկերության հետ, որն էլ, ծանոթանալով գաղափարին, մեծ սիրով համաձայնեց 20 զույգ գուլպա արտադրել։ Հատուկ տուփը, որը պատրաստվել է տեղական Best Box ընկերության կողմից, ներառում է նաեւ Պռոշյանի գործարանի փոքր շշով կոնյակ»,-ասում է Էդուարդը։

 

Լուսանկարը` Braind

 

Պատրաստված փաթեթները երկուսն են. մեկը նախատեսված է Կանադայի, մյուսը՝ Հայաստանի վարչապետի համար։ Ընկերությունը դրանք արդեն փոխանցել է կառավարություն՝ հույս ունենալով, որ դրանք կհասնեն հասցեատերերին:

 

Լուսանկարը` Braind

 

«Համոզված ենք, որ եթե նվերը հանձնի մեր վարչապետը, այդ նորությունը կհայտնվի միջազգային մամուլում: Հաջորդ դրական ազդակը կլինի այն ժամանակ, երբ Տրյուդոն կրի այդ գուլպաները որեւէ պաշտոնական միջոցառման ժամանակ: Իդեալական կլինի, եթե երկու վարչապետները այդ գուլպաներով միասին լուսանկարվեն գագաթաժողովի ընթացքում»,- ասում է Էդուարդը։

 

Ամալի Խաչատրյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին