«Մոսկվայում տեղի ունեցած միջոցառումը կապ չունի Լսարանի հետ» - Mediamax.am

4013 դիտում

«Մոսկվայում տեղի ունեցած միջոցառումը կապ չունի Լսարանի հետ»


Եվգենյա Տերյանը
Եվգենյա Տերյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


Ս.թ. օգոստոսի 31-ին Mediamax.am կայքում հրապարակվել էր Главное на «Лсаране» - невероятная атмосфера открытости հոդվածը, որը պատրաստվել էր Ագնեսա Սարգսյանից վերցված հարցազրույցի հիման վրա: Հոդվածը հանդիսանում է Ագնեսա Սարգսյանի ուղիղ խոսքը, որի բովանդակությունը խմբագրական միջամտության չի ենթարկվել:

 

Հոդվածի առնչությամբ մեզ է դիմել Եվգենյա Տերյանը՝ առաջարկելով հրապարակել հետեւյալը.

 

«Հայտնում եմ, որ սույն թվականի սեպտեմբերին Մոսկվայում տեղի ունեցած միջոցառումը կապ չունի «Լսարանի» հետ: Նշված միջոցառման կազմակերպիչները առանց համապատասխան թույլտվության օգտագործում են «Լսարան» նախաձեռնության անվանումը և հին ապրանքային նշանը, մոլորության մեջ մտցնելով իրենց նախաձեռնության և «Լսարանի» հյուրերին: «Լսարանը» կանցկացվի Մոսկվայում սույն թվականի հոկտեմբերի 26-28-ին:

 

Նյութում նշվում է, որ Լսարանի հիմնադիրներից են Ագնեսա Սարգսյանը, Անահիտ Անտոնյանը եւ Եվգենիա Տերյանը: «Լսարանի» միակ հիմնադիրը Եվգենիա Տերյանն է, իսկ Ագնեսա Սարգսյանը և Անահիտ Անտոնյանը եղել են գործադիր կոմիտեի անդամներ:

 

Եվգենյա Տերյանը չի առանձնացել «Լսարանի» հանրությունից: Հակառակը,  Եվգենյա Տերյանը շարունակում է զբաղվել «Լսարանի» կազմակերպմամբ, որը կանցնի 2018 թ. հոկտեմբերի 26-28-ին: Ցավով ենք նշում, որ «Լսարանում» Եվգենյա Տերյանի դերի և ներգրավվածության մասին կեղծ տեղեկատվություն է տարածվում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին