Հոկտեմբերի 11-12-ը ոչ աշխատանքային կլինեն - Mediamax.am

9266 դիտում

Հոկտեմբերի 11-12-ը ոչ աշխատանքային կլինեն


Լուսանկարը` https://skyeng.ru/


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացման օրերը՝ հոկտեմբերի 11-12-ը, սահմանել ոչ աշխատանքային:

«2018թ. հոկտեմբերի 7-ից Հայաստանում սկսվում են Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակում նախատեսվող միջոցառումները: Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակում Հայաստանում կլինեն ավելի քան 80 անդամ պետությունների եւ կազմակերպությունների պատվիրակություններ, այդ թվում՝ 25-ից ավելի պատվիրակությունները՝ պետության ղեկավարների մակարդակով:

 

Հաշվի առնելով վերը նշվածը եւ գագաթաժողովի անցկացման օրերին Երեւան քաղաքի տրանսպորտի երթեւեկությունն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունը՝ կառավարությունը նպատակահարմար է համարում Ֆրնակոֆոնիայի գագաթաժողովի օրերը համարել ոչ աշխատանքային՝ փոխարինելով դրանք հաջորդող շաբաթ օրերով»,- ասված է կառավարության որոշման նախագծում:

 

Կառավարությունը որոշումն ուժի մեջ մտցնելու համար առաջարկում է հոկտեմբերի 5-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ, որում կքննարկվի այս հարցը:

 

««Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագծի ընդունմամբ առաջարկվում է կառավարությանը լիազորել ըստ անհրաժեշտության աշխատանքային օրերը տեղափոխել նաեւ չորս եւ ավելի պետությունների կամ կառավարությունների ղեկավարների միաժամանակյա այցի, ինչպես նաեւ բացառիկ նշանակության իրադարձությունների դեպքում:

 

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել անհրաժեշտ իրավական հիմքեր օտարերկրյա պետությունների եւ կառավարությունների ղեկավարների այցի դեպքում վերջիններիս անվտանգությունը եւ տեղաշարժը բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ միաժամանակ նվազեցնելով քաղաքացիներին պատճառվելիք անհարմարությունները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին