Ազնավուրի մահը համամարդկային կորուստ է, ասել է Փաշինյանը - Mediamax.am

4028 դիտում

Ազնավուրի մահը համամարդկային կորուստ է, ասել է Փաշինյանը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Շառլ Ազնավուրի մահը «մեծ կորուստ է Հայաստանի, հայ ժողովրդի, Ֆրանսիայի եւ Ֆրանսիայի ժողովրդի համար»:

«Սա իսկապես ցավալի, սգալի օր է մեր ժողովրդի եւ մեր երկրի պատմության համար. մահացել է Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը:

 

Վախճանվել է Շառլ Ազնավուրը

Դժվար է հավատալ, որ մարդը, որը դարաշրջան է կերտել, պատմություն է կերտել, սեր է կերտել եւ անմնացորդ ծառայել է սեփական ժողովուրդներին, մարդ, ով 80 տարի իր բեմական գործունեությամբ հիացնում է, ջերմացնում է եւ ջերմացրել է հարյուր միլիոնավոր մարդկանց, այսօր այլեւս մեզ հետ չէ»,- ասել է կառավարության ղեկավարը:

 

Նիկոլ Փաշինյանն իր վշտակցությունն է հայտնել շանսոնյեի՝ ամբողջ աշխարհում ապրող երկրպագուներին ու նրա արվեստի սիրահարներին:

 

«Սա համամարդկային կորուստ է, որովհետեւ Շառլ Ազնավուրը մի մարդ է, ով ստեղծել է ոչ միայն ազգային, այլեւ համամարդկային արժեքներ եւ այդ համամարդկային արժեքները դեռ երկար դարեր կուղեկցեն մարդկությանը, կուղեկցեն դեպի սեր, դեպի համերաշխություն եւ կջերմացնեն մարդկանց հոգիները»,- ասել է վարչապետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին