Ազգային պատկերասրահում կբացվի «Գառզու» սրճարան-նվեր խանութը - Mediamax.am

exclusive
7352 դիտում

Ազգային պատկերասրահում կբացվի «Գառզու» սրճարան-նվեր խանութը


Արման Ծատուրյանը
Արման Ծատուրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արման Ծատուրյանը
Արման Ծատուրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արման Ծատուրյանը
Արման Ծատուրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ազգային պատկերասրահի երկրորդ հարկում, աջ կողմի ցուցափեղկերի հետնամասում, առաջին հայացքից աչքի չընկնող մի դուռ կա։ Սովորաբար փակ էր։ Վերջին շրջանում, օրվա ընթացքում հաճախ են բացում, հետո նորից կողպում։ Դռնից ներս՝ առաջինը մեծ, առանց վարագույրների պատուհանն է երեւում, դասավորված սեղաններ-աթոռներ են եւ առայժմ դատարկ պահարաններ։ Ներս է մտնում Արման Ծատուրյանը՝ պատկերասրահի տնօրենը։ Առաջարկում է նստել։

 

Սրճարան է դառնալու, անունն էլ «Գառզու»

 

- Սրճարան-նվեր խանութ է լինելու։ Շատ թանգարաններում կա։ Հարմա՞ր են աթոռները,- հարցնում է Ծատուրյանը։

 

-Այո, բավականին,-պատասխանում եմ։

Լուսանկարը` Մեդիամաքս

- Ուզում էինք, որ աթոռները հարմար լինեն, - շարունակում է պատկերասրահի տնօրենը, - գույների ընտրությունը դիզայներինն է։ Նրան ասել էի, որ ուզում ենք սրճարանի անունը դնել «Գառզու»։ Ձեւավորման հատվածն է մնացել։ Այստեղ կան ճարտարապետական լուծումներ, որոնք կրկնում են Ազգային պատկերասրահի ֆասադի կամուրջները։

Լուսանկարը` Մեդիամաքս

Արման Ծատուրյանն ասում է, որ չի ուզում ամպագոռգոռ հայտարարություններ անել, շատ երկրների թանգարաններում այս ամենը կա, օրինակ` Ֆրանսիայում։ Պատկերասրահի աշխատակիցները վերապատրաստվել են Չինաստանում, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի՝ արվեստի մենեջմենթի ծրագրերով են սովորել, գիտելիքը բերել, փորձում են ներդնել Հայաստանում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Տնօրենն ասում է, որ թեեւ Ազգային պատկերասրահը պետական թանգարան է, ֆինանսական բեռը չպետք է մնա միայն պետության ուսերին։ Պատկերասրահը պետք է նաեւ ինքնուրույն գումար վաստակի:

 

«Եթե կա այցելուների թվի եւ ֆինանսական մուտքերի աճ, եթե թանգարանը նորոգվում է, ուրեմն՝ լավ է կառավարվում։ Կարելի է ժամերով խոսել, բայց կարեւորը արդյունքն է», - նկատում է Արման Ծատուրյանը:

 

«Եթե հրավիրեինք որեւէ մասնավոր ներդրողի եւ ասեինք՝ այս դատարկ տարածքը ինչպես ուզում եք, այդպես լցրեք, անճաշակ մի բան ստանալու ռիսկը մեծ կլիներ։ Ուստի ինքներս ձեւավորեցինք, կառուցեցինք, հիմա մրցութային կարգով հանձնելու ենք կառավարման, որպեսզի արդյունավետ կառավարվի եւ գումար բերի թանգարանին», - ասում է նա:

 

Շահույթ ստանալ եւ պտուղները քաղել

 

«Պարզ ասում եմ՝ մենք գումար ենք աշխատել Մինաս Ավետիսյանի ցուցահանդեսից։ Երկու ամսում՝ վեց ու կես միլիոն դրամ։ Բոլորը պետք է իմանան այդ մասին։ Մենք աշխատում ենք, վաստակում ենք, կառուցում ենք եւ հետո քաղելու ենք պտուղները»,-պատմում է պատկերասրահի տնօրենը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Արման Ծատուրյանն ասում է, որ բաց ու թափանցիկ լինելը նպաստում է լավ աշխատանքին, բայց Ազգային պատկերասրահում դա անելն ավելի դժվար է. «հարյուր տարվա թանգարան է, հարյուր տարվա կուտակված խնդիրներով»։

 

Արդեն երկու տարի է, ինչ գործում է http://shop.gallery.am/hy/ կայքը, որտեղ, օրինակ, կարելի է 5 500 դրամով գնել Մինաս Ավետիսյանի «Նատյուրմորտ. Ձմերուկ» գործի վերատպությունը. Կարող եք գնել նաեւ «Սալոմե»-ով բաժակներ, Այվազովսկու գործերով շարֆեր ու պայուսակներ, Ժանսեմի կտավների վերատպությամբ  հեռախոսի պատյաններ։ Օնլայն խանութում ներկայացված բոլոր նմուշները կարող եք գնել նաեւ տեղում՝ պատկերասրահում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հուշանվերների վրա այս կամ այն արվեստի գործը պատկերելու ընտրություն կատարելիս մարքետինգային հետազոտություններ են իրականացնում, նաեւ ազդակներ են ստանում հասարակությունից։ Օրինակ, «Սալոմե» կտավը բոլորը սիրում են, հետեւաբար, վստահ են, որ այն հաջողություն կունենա։

 

Արման Ծատուրյանն այն կարծիքին է, որ հուշանվերային արտադրանքով եւս կարելի է արվեստ քարոզել. «Այս դեպքում մեր նպատակն ոչ միայն շահույթ ստանալն է, այլեւ մեր ժառանգությունը հանրահռչակելը։ Ժանսեմի ծաղիկներով հեռախոսի պատյանը եւս քարոզի միջոց է, որը նաեւ եկամուտ է բերում թանգարանին»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ի դեպ, սրճարանի ստեղծման աշխատանքները ֆինանսավորվել են բացառապես պատկերասրահի սեփական միջոցների հաշվին՝ պետական բյուջեից ոչ մի լումա չի ծախսվել։

Արման Ծատուրյանը Արման Ծատուրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արման Ծատուրյանի ցանկությունն է, որ «Գառզու» սրճարան-նվեր խանութը երեւանցիների սիրելի վայրերից մեկը դառնա։ «Ուզում եմ, որ մարդիկ գան եւ այստեղ իրենց լավ զգան», - ասում է նա։ Սպասվում է, որ «Գառզու»-ն առաջին հյուրերին կընդունի հոկտեմբերին:

 

Լուսին Մկրտչյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին