Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրենը Հարություն Մարությանն է - Mediamax.am

1356 դիտում

Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրենը Հարություն Մարությանն է


Հարություն Մարությանը
Հարություն Մարությանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Այսօր փակ գաղտնի քվեարկությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն է ընտրվել ազգագրագետ, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը:

Ընտրությունը կատարել է հոգաբարձուների խորհուրդը: Առաջադրված էր չորս թեկնածու: Հարություն Մարությանը ստացել է 11, թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը՝ 2 ձայն: Մյուս երկու թեկնածուները՝ Արմեն Ասրյանն ու Ստեփան Ստեփանյանցը, ձայներ չեն ստացել:

 

Հարություն Մարությանը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող է, պրոֆեսոր:

 

Մեդիամաքսը համագործակցել է Հարություն Մարությանի հետ՝ «Վանի հերոսամարտը» հատուկ նախագծի շրջանակում եւ հաջողություն է ցանկանում իր բարեկամին նոր աշխատանքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին