Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը կլուծարվի - Mediamax.am

3046 դիտում

Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը կլուծարվի


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի լուծարման գործընթացը սկսելու մասին։

Հայաստանի վարչապետի աշխատակազմին պետական բյուջեի պահուստային ֆոնդից ինն ամսում կհատկացվի 33,292.1 հազ. դրամ՝ կենտրոնի աշխատակիցներին աշխատավարձ եւ այլ վճարումներ կատարելու համար։

 

 

Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը հիմնվել էր 2017թ․ հունվարին։ 

 

Կենտրոնի ֆինանսավորումն իրականացվում էր պետական բյուջեից, ինչպես նաեւ միջազգային հաստատությունների, դոնորների միջոցներից եւ մասնավոր հատվածի նվիրատվություններից: Առաջին մասնավոր նվիրատվությունը կատարել էր ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:

 

Նախորդ շաբաթ Մոսկվայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Ռուսաստանում բնակվող հայազգի գործարարների հետ հանդիպմանը IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն ասել էր, որ կառավարությունը «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն»-ի մասնավոր գործընկերներին տեղեկացրել էր կենտրոնը փակելու մտադրության մասին՝ առանց նախապես քննարկում անկացնելու: Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասել էր, որ մտադիր են դադարեցնել պետական մասնակցությամբ բոլոր անարդյունավետ կառույցների աշխատանքը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին