Սահմանամերձ գյուղերի գնդակոծության վերաբերյալ զեկույց կհրապարակվի - Mediamax.am

2857 դիտում

Սահմանամերձ գյուղերի գնդակոծության վերաբերյալ զեկույց կհրապարակվի


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արտահերթ զեկույց կհրապարակի վերջին ամսվա ընթացքում Հայաստանի սահմանամերձ գյուղերը ադրբեջանական զինված ուժերի կողմից թիրախային գնդակոծության ենթարկելու վերաբերյալ։

Պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով հրապարակված զեկույցը կուղարկվի ինչպես միջազգային կառույցներին, այնպես էլ ՀՀ համապատասխան պետական ու հասարակական իրավապաշտպան կառույցներին:

 

«Կրակոցներն ակնհայտորեն իրական վտանգ են ստեղծել խաղաղ բնակիչների եւ հատկապես՝ կանանց ու երեխաների կյանքի, նրանց առողջության համար»,- ասված է ՄԻՊ հայտարարության մեջ:

 

Սեպտեմբերի 2-11-ը Տավուշի մարզի Բաղանիս, Ոսկեվան, Կոթի եւ Վազաշեն գյուղերն Ադրբեջանի կողմից գնդակոծվել են: Ներկայում ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացնում այս գյուղերում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին