Ցեղասպանությունների կանխարգելման հարցը ՀՀ արտաքին օրակարգում է - Mediamax.am

4675 դիտում

Ցեղասպանությունների կանխարգելման հարցը ՀՀ արտաքին օրակարգում է


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս:ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ադամա Դիենգի հետ հանդիպմանը քննարկել է ցեղասպանությունների կանխարգելման համատեքստում կրթության դերի բարձրացման հարցը։

ԱԳՆ փոխանցմամբ՝ ՀՀ մշտական ներկայացուցչի կողմից վերահաստատվել է մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման խնդիրների կարեւորությունը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում։

 

Քննարկվել են նաեւ Հայաստանում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումի նախապատրաստական աշխատանքները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին