Երեւանում բացվել է Զարդարյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը - Mediamax.am

2070 դիտում

Երեւանում բացվել է Զարդարյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ցուցահանդեսի համադրող Մարգարիտա Խաչատրյանը եւ Անահիտ Զարդարյանը
Ցուցահանդեսի համադրող Մարգարիտա Խաչատրյանը եւ Անահիտ Զարդարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ազգային պատկերասրահում սեպտեմբերի 5-ին բացվել է ՀՀ ժողովրդական նկարիչ, ակադեմիկոս Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Ակունք» ցուցահանդեսը։

Սա նկարչի հետմահու 4-րդ անհատական ցուցահանդեսն է, որը կգործի մինչեւ սեպտեմբերի 29-ը:

 

Անահիտ Զարդարյանն ասել է, որ հայրը կենդանության օրոք ոչ մի անգամ անհատական ցուցահանդես չի ունեցել:

Ցուցահանդեսի համադրող Մարգարիտա Խաչատրյանը եւ Անահիտ Զարդարյանը Ցուցահանդեսի համադրող Մարգարիտա Խաչատրյանը եւ Անահիտ Զարդարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ասում էր, որ դա իրենից ժամանակ պիտի խլի, թողնենք հանգիստ աշխատի: Միայն մի անգամ՝ 1970-ականներին, արեց ցուցահանդես, այն էլ՝ ոչ անհատական՝ Ղուկաս Չուբարյանի եւ Գրիգոր Խանջյանի հետ։ Ակադեմիան էր ձեռնարկել, 3-ն էլ ակադեմիայի անդամ էին: Հայրիկը չէր ուզում, նամակներ էին գրում, նաեւ՝ մայրիկիս՝ «убедитье Оганеса Зардаряна»։ Վերջը ասաց՝ ինչ ուզում ես արա: Մայրիկն ամեն ինչ կազմակերպեց, նկարներն ուղարկեց, ցուցահանդեսի բացմանը գնաց։ Հետո այդ նկարները ճանապարհորդեցին՝ Լեհաստան, Մերձբալթյան երկրներ, մեծ հաջողություն ունեցան, բայց պապային դա չէր հետաքրքրում»,- նշել է Անահիտ Զարդարյանը:

 

4 ցուցասրահներում ներկայացված են Ազգային պատկերասրահի եւ ընտանիքի հավաքածուի շուրջ 70 գեղանկարչական եւ գրաֆիկական աշխատանքներ, որոնց մի մասն առաջին անգամ է ցուցադրվում։ «Ակունք» խորագրի ներքո ներկայացված են նկարչի հիմնականում վաղ շրջանի աշխատանքները, առավել հայտնի ու նշանակալի գործերը, ճամփորդական էտյուդները։

 

«20-րդ դարի երկրորդ կեսին Հովհաննես Զարդարյանը դարձավ այն կարեւոր, առանցքային արվեստագետը, որն իր ուսուցիչների՝ Սեդրակ Առաքելյանի, Եղիշե Թադեւոսյանի ավանդած գեղարվեստական պատկերացումների միջոցով ստեղծեց կապ դարասկզբի՝ հայ գեղանկարչության ակունքի եւ 20-րդ դարի կեսի միջեւ: Այդքան գնահատված, արժեւորված լինելով խորհրդային իշխանությունների կողմից՝ նա զարմանալիորեն կարողացավ մնալ ամենաազատը, ամենաառաջադեմը, ամենամոդեռնիստը սովետական արվեստագետների մեջ»,- ասել է արվեստաբան Լիլիթ Սարգսյանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Օրեր առաջ Հովհաննես Զարդարյանի հոբելյանին նվիրված մի ցուցահանդես էլ բացվել է Նկարիչների միությունում. բավականաչափ տարածք չկար բոլոր աշխատանքները միատեղ ներկայացնելու։

 

Նկարչի դստեր խոսքով՝ «դեռ 4-5 ցուցահանդեսի նյութ էլ կա»: Բայց դրանց պատրաստվելը ծանր ու ժամանակատար աշխատանք է։ Հետագայում, հնարավոր է, թեմատիկ ցուցահանդեսներ անեն,ներկայացնեն, օրինակ, Վիլյամ Սարոյանին նվիրված նկարների շարքը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին