Դիլիջանի քաղաքային այգին նոր կյանք է ստացել - Mediamax.am

7701 դիտում

Դիլիջանի քաղաքային այգին նոր կյանք է ստացել


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Դիլիջանի քաղաքային այգին՝ բարեկարգումից առաջ
Դիլիջանի քաղաքային այգին՝ բարեկարգումից առաջ

Լուսանկարը` Լուսանկարը՝ IDeA հիմնադրամի

Դիլիջանի քաղաքային այգին՝ բարեկարգումից առաջ
Դիլիջանի քաղաքային այգին՝ բարեկարգումից առաջ

Լուսանկարը` Լուսանկարը՝ IDeA հիմնադրամի

Դիլիջանի քաղաքային այգին՝ բարեկարգումից առաջ
Դիլիջանի քաղաքային այգին՝ բարեկարգումից առաջ

Լուսանկարը` Լուսանկարը՝ IDeA հիմնադրամի

Դիլիջանի քաղաքային այգին՝ բարեկարգումից առաջ
Դիլիջանի քաղաքային այգին՝ բարեկարգումից առաջ

Լուսանկարը` Լուսանկարը՝ IDeA հիմնադրամի


Դիլիջանի քաղաքային զբոսայգին անճանաչելիորեն փոխվել է: Նախկինում՝ չխնամվելու հետեւանքով, սաղարթախիտ անտառի վերածված այգում դեռ մի քանի ամիս առաջ կարելի էր սարսափ ֆիլմ նկարել, իսկ այսօր արդեն էտված ծառերով, կոկիկ նստարաններով եւ աղբամաններով, նոր խաղահրապարակով եւ ճեմուղիներով, արդիականացված լուսավորությամբ այգում դիլիջանցի փոքրիկներն են վազվզում:

 

Այգու բարեկարգման աշխատանքները մեկնարկել էին 2018թ. մայիսից (դրան նախորդած հայեցակարգի եւ ճարտարապետական նախագծի մշակումը, հաշվարկներն ու ֆինանսատնտեսական հիմնավորումները պահանջել են եւս մի քանի ամիս), իսկ բացումը կայացել է օգոստոսի 17-ին: «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IdeA) հիմնադրամի ծրագրով այգու բարեկարգման առաջին փուլում ներդրվել է մոտ $ 150 հազ.։

Դիլիջանի քաղաքային այգին՝ բարեկարգումից առաջ Դիլիջանի քաղաքային այգին՝ բարեկարգումից առաջ

Լուսանկարը` Լուսանկարը՝ IDeA հիմնադրամի

«IDeA հիմնադրամը շարունակական եւ մեծածավալ նախագծեր է իրականացնում Դիլիջանում, որոնց նպատակն է այս տարածաշրջանը դարձնել մշակութային, կրթական, առողջապահական եւ զբոսաշրջային առաջատար կենտրոն։  Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի հիմնումը, ինչպես նաեւ քաղաքային զբոսայգու բարեկարգումը ստեղծում են անհրաժեշտ ենթակառուցվածքներ, որպեսզի Դիլիջանը դառնա Կովկասյան Դավոս, որտեղ աշխարհի տարբեր երկրների զբոսաշրջիկներին կառաջարկվեն բարձրակարգ ծառայություններ»,- այգու բացման ժամանակ ասել է IDeA հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Պաղճեանը։

 

Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը

 

Դիլիջանի քաղաքային այգու մուտքը սկսում է ճարտարապետական հետաքրքիր լուծումներով շինությունից. Տավուշի մարզում առաջին Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնն է, որի բացումը նույնպես կայացել է օգոստոսի 17-ին:

 

Կենտրոնը կառուցվել է «Դիլիջանի եւ հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագրի շրջանակում, որը IDeA հիմնադրամն իրականացնում է Եվրոպական միության, Հայաստանի Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության համաֆինանսավորմամբ՝ համագործակցելով Դիլիջանի համայնքապետարանի եւ Դիլիջանի Ազգային պարկի հետ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնն առաջինն է Տավուշի մարզում, որն անվճար տեղեկատվություն է տրամադրելու Դիլիջան եւ տարածաշրջան այցելող զբոսաշրջիկներին։ Կենտրոնի գլխավոր նպատակներից է բարձրացնել Դիլիջան Ազգային պարկի եւ հարակից բնակավայրերի զբոսաշրջային գրավչությունը եւ  դառնալ տարածաշրջանում զբոսաշրջության եւ հանգստի հետ կապված միջոցառումների համակարգման գլխավոր հարթակ:

 

«Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» (ՏԶՊԾ) ծրագրի համակարգող Տաթեւիկ Սարգսյանն ասել է, որ զբոսաշրջիկները կենտրոնում կարող են տեղեկատվություն ստանալ տարածաշրջանում առաջարկվող զբոսաշրջային փաթեթների մասին, վարձակալել հեծանիվներ, վրաններ եւ արշավի համար նախատեսված այլ պարագաներ, գնել հուշանվերներ, որոնք պատրաստում են տեղի արհեստավարժ վարպետները։

 

Վերափոխված քաղաքային այգին

 

Դիլիջանի զարգացման ծրագրի ղեկավար Դավիթ Իսկանդարյանի խոսքով՝ բարեկարգումից հետո այգին ծավալով կրկնապատկվել է:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մանկական խաղահրապարակը նոր ատրակցիոններով է համալրվել: Էտման աշխատանքներից հետո այգին ավելի լուսավոր է դարձել, մարդկանց հոսքն էլ մեծացել է: Այստեղ խորհրդային տարիներից մնացած նկարներ կան, դրանք չեն հեռացվել, շրջանակները թարմացրել ենք եւ որոշ լուծումներ ենք մտածում: Հին ատրակցիոնները եւս մեր ուշադրության կենտրոնում են, հետագա փուլի ընթացքում դրանց եւս անդրադարձ կլինի: Այսպիսով՝ զբոսաշրջիկներն ու այցելուները, ինչպես նաեւ տեղացիները ժամանացի եւս մեկ հնարավորություն ունեն: Այստեղ կարող են նաեւ տարբեր միջոցառումներ անցկացնել: Մեր մոտեցումն է, որպեսզի մարդիկ ավելի մոտ լինեն բնությանը»,- ասել է նա:

 

Ծրագրի առաջին փուլից հետո մշակվելու է ռազմավարություն՝ ավելի արդյունավետ լուծումներ տալու համար: Որոշակի հայեցակարգեր արդեն կան եւ հետագայում նախատեսվում է աշխատանքներ կատարել այգու ավելի խոր եւ լայն տարածքներում: Կլինեն լրացուցիչ ժամանցային եւ ատրակցիոն լուծումներ:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Աշխատանքներում մենք ներառում ենք տեղի բնակիչներին, դա մեծացնում է սեփականատիրության զգացումը եւ մարդիկ ավելի հոգատար են վերաբերվում այն տարածքին, որի բարեկարգմանը մասնակցել են: Հետագայում նախատեսվում է նաեւ օպերացիոն կառավարում ստեղծել, որպեսզի այգին մշտապես լինի խնամված եւ մաքուր»,- ասել է Դավիթ Իսկանդարյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին