Վարչապետը ցավակցել է Արսեն Չաքարյանի ընտանիքին - Mediamax.am

4420 դիտում

Վարչապետը ցավակցել է Արսեն Չաքարյանի ընտանիքին


Արսեն Չաքարյանը
Արսեն Չաքարյանը

Լուսանկարը` https://www.dw.com


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական Դիմադրության շարժման նվիրյալ, Միսակ Մանուշյանի խմբի անդամ Արսեն Չաքարյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին:

«Խորը վշտով տեղեկացա Արսեն Չաքարյանի կյանքից հեռանալու մասին: Ցեղասպանությունը վերապրած եւ Ֆրանսիայի հյուրընկալ հողում երկրորդ հայրենիք գտած Չաքարյանն իր ողջ կյանքը նվիրել է հիշողության տուրքի, ազատության եւ արդարության հաղթանակի պայքարին: Արսեն Չաքարյանի մահը մեծ կորուստ է ինչպես հայ, այնպես էլ ֆրանսիացի ժողովրդի համար», - ասված է հեռագրում:

 

Արսեն Չաքարյանը մահացել է 101 տարեկան հասակում: Նրա մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը՝ Չաքարյանին անվանելով «Դիմադրության հերոս»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին