Արթուր Վանեցյանը հանդիպել է Ռուսաստանի դեսպանի հետ - Mediamax.am

8087 դիտում

Արթուր Վանեցյանը հանդիպել է Ռուսաստանի դեսպանի հետ


Լուսանկարը` ԱԱԾ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր ընդունել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

«Անդրադառնալով երկու երկրների միջեւ հաստատված ամուր համագործակցությանը՝ Արթուր Վանեցյանը նշել է, որ այդ բարեկամությունը նպաստում է երկու պետությունների տարբեր գերատեսչությունների փոխգործակցության ամրապնդմանը, իսկ Հայաստանի եւ Ռուսաստանի հատուկ ծառայությունների միջեւ համագործակցությունը՝ էլ ավելի ամրապնդում արդեն գոյություն ունեցող հարաբերությունները», - ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

 

Սերգեյ Կոպիրկինը նույնպես կարեւորել է երկու գերատեսչությունների փոխշահավետ համագործակցությունը՝ նշելով, որ Ռուսաստանի համար Հայաստանը մի շարք ուղղություններով համատեղ գործունեության կարեւորագույն ռազմավարական գործընկեր է:

 

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել եւ առավել սերտացնել ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ու արտաքին հետախուզության ծառայության միջեւ համագործակցությունը՝ մասնագիտական բոլոր ուղղություններով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին