Նիկոլ Փաշինյան. Արտագաղթի անիվը պետք է հետ պտտենք - Mediamax.am

4423 դիտում

Նիկոլ Փաշինյան. Արտագաղթի անիվը պետք է հետ պտտենք


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հուլիսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ ներկա է գտնվել Հայ Առաքելական եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միության հավաքի ավարտական միջոցառմանը, որին մասնակցել են աշխարհի ավելի քան 20 պետության 400 սփյուռքահայ երիտասարդներ:

Ներկայացնում ենք հատվածներ Նիկոլ Փաշինյանի ելույթից:

 

Խնդիր եւ գաղափարախոսություն

 

Երբ մենք ասում ենք, որ Հայաստանը պատկերացնում ենք որպես մի պետություն, որը պետք է հայության մարդկային ռեսուրսները կամ նրա մեծագույն մասը կենտրոնացնի իր տարածքում եւ ապահովի մեր ժողովրդի մեծագույն մասի անվտանգությունն ու բարեկեցությունը՝ դա մեզ համար պարզապես գաղափարախոսական խնդիր չէ: Դա խնդիր է, որը մենք ուզում ենք լուծել:

 

Նպատակը եւ լավագույն տեղը

 

Հայաստանի Հանրապետությունը մի երկիր է, որը բոլորիս հայրենիքն է:

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Հայաստանի Հանրապետությունը մի երկիր է, որտեղ մենք պետք է ապրենք, ստեղծագործենք, ամուսնանանք, երեխաներ ունենանք, հրավիրենք մեր մյուս հայրենակիցներին՝ հայրենիքը հզորացնելու ուխտն ամենօրյա գործ եւ ամենօրյա աշխատանք դարձնելու: Սա է մեր նպատակը եւ այս նպատակին մենք ծառայում ենք ամեն օր:

 

Հայաստանի Հանրապետությունը պետք է բառիս իրավական, տնտեսական, քաղաքական, սոցիալական իմաստով բոլորիս համար լինի աշխարհում լավագույն տեղն ապրելու համար:

 

Արտագաղթի անիվը

 

Բագրատունիների ժամանակներից Հայաստանից արտագաղթի անիվը պտտվել է, պտտվել է եւ պտտվել: Մեր ամենակարեւոր նպատակն է արտագաղթի այդ անիվը ոչ միայն կանգնեցնելը, այլեւ այդ անիվը հետ պտտելը, որ ինչպես մարդիկ դարերով արտագաղթել են, այդպես էլ վերադառնան Հայաստան, վերադառնան, վերադառնան եւ շարունակեն վերադառնալ: Սա է մեր ամենակարեւոր նպատակը:  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին