Ա.Ջանիբեկյանը ստացել է «Ռուսաստանի մեդիամենեջեր» մրցանակի Գրան պրին - Mediamax.am

4931 դիտում

Ա.Ջանիբեկյանը ստացել է «Ռուսաստանի մեդիամենեջեր» մրցանակի Գրան պրին


Արթուր Ջանիբեկյանը
Արթուր Ջանիբեկյանը

Լուսանկարը` AdIndex.ru


Երեւան: Մեդիամաքս: «Գազպրոմ-Մեդիա Ժամանցային հեռուստատեսություն» ենթահոլդինգի եւ ТНТ հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Արթուր Ջանիբեկյանն արժանացել է «Ռուսաստանի մեդիամենեջեր» ազգային մրցանակի Գրան պրի մրցանակին:

Մրցանակը շնորհվում է «ՄեդիաԲիզնես» հրատարակչական տան եւ մեդիաբիզնեսի մասին մասնագիտացված «Նովոստի ՍՄԻ» ամսագրի կողմից՝ ոլորտի հասարակական կազմակերպությունների աջակցությամբ:

 

2018 թվականի ապրիլին Արթուր Ջանիբեկյանը Adindex-ին տված հարցազրույցում ասել էր, որ «հեռուստատեսությունը եւ համացանցը իրար մեջ են ինտեգրվում, ստեղծվում են տեսածառայություններ եւ հինգ տարի անց հեռուստատեսությունը հեռարձակելու է լիովին այլ կոնտենտ»:

 

«Շատ պրոդուկտներ ստեղծվելու են «այստեղ եւ հիմա» սպառելու համար: Եթե դուք, օրինակ, առավոտյան դիտում եք 7 րոպե տեւողությամբ որեւէ բան մետրոյում, ապա մենք արտադրելու ենք յոթ րոպե տեւողությամբ մի հեռուստասերիալ եւ այն եթեր կհեռարձակենք առավոտյան 08:30: Մեր նպատակն է քայլել ժամանակին համընթաց եւ հասցնել սպառման ետեւից», - նշում էր Արթուր Ջանիբեկյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին