Վաշինգտոնի սրտում գովազդում են Հայաստանը - Mediamax.am

5854 դիտում

Վաշինգտոնի սրտում գովազդում են Հայաստանը


Լուսանկարը` Embassy of Armenia in the U.S

Լուսանկարը` Embassy of Armenia in the U.S


Երեւան: Մեդիամաքս: Վաշինգտոնի Ազգային պուրակում նախապատրաստվում են 10 օրից մեկնարկող Smithsonian հաստատության Folklife փառատոնի «Armenia: Creating Home» ծրագրին:

Ազգային պուրակի տարածքում տեղադրվել են «Armenia: Creating Home» մեծադիր պաստառներ:

 

Հայաստանն առաջին անգամ լայնորեն ներկայացված կլինի ամենամյա Smithsonian Folklife Festival-ում, որը կանցկացվի հունիսի 27-ից հուլիսի 1-ը եւ հուլիսի 4-8-ը:

Լուսանկարը` Embassy of Armenia in the U.S

Փառատոնը կազմակերպում է Smithsonian հաստատության մշակութային կենտրոններից մեկը՝ Center for Folklife and Cultural Heritage-ը: 50 տարիների ընթացքում միջոցառմանը մասնակցել են 30 000-ից ավելի երաժիշտներ, արվեստագետներ, խոհարարներ, արհեստավորներ եւ ուրիշներ՝ ավելի քան 100 երկրից: Միջոցառումները կանցկացվեն Վաշինգտոնի Ազգային պուրակում (National Mall)՝ նպատակ ունենալով ամրապնդել եւ պահպանել աշխարհի մշակույթները:

 

Տասնօրյա միջոցառումն անվճար է բոլորի համար: Այցելուները կիմանան Հայաստանի մասին, կծանոթանան հայկական ավանդույթներին, մշակութային ինքնությանը՝ ճաշակելով հայկական գինիները եւ ուտեստները: Հայ խոհարարները կներկայացնեն լավաշի պատրաստումը թոնիրում, կսովորեցնեն սարքել ավանդական խորոված եւ պանիր: Մասնակիցները կկարողանան նաեւ շփվել հայ դիզայներների եւ արհեստավորների հետ, վերջիններս էլ կփորձեն սովորեցնել՝ ինչպես գործել, ասեղնագործել ու քանդակագործել: Փառատոնային տրամադրությունը երեկոյան կշարունակվի համերգներով՝ ներկայացնելով հայկական ազգային եւ ջազ երաժշտությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին