Վանաձոր-Վրաստան ավտոճանապարհը փակ է - Mediamax.am

2645 դիտում

Վանաձոր-Վրաստան ավտոճանապարհը փակ է


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հունիսի 14-ի ժամը 15:00-ի դրությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական նշանակության ավտոճանապարհը փակ է։

ՀՀ ԱԻՆ-ում նշել են, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի 11+800 կմ հատվածում («Հացատուն» սննդի օբյեկտից հետո) հունիսի 12-ին տեղի է ունեցել ճանապարհի հենապատի փլուզում, որի հետեւանքով սահմանվել են տրանսպորտային երթեւեկության այլընտրանքային երթուղիներ:

 

Տարանցիկ բեռնատար ավտոմոբիլներն ու երթուղային ավտոբուսները կարող են օգտվել հետեւյալ ճանապարհահատվածներից՝

 

1. Մ-4 (Երեւան-Սեւան-Իջեւան)-Մ-16 (Ոսկեպար-Նոյեմբերյան)-Վրաստանի սահման:

 

2. Մ-3 (Երեւան-Սպիտակ-Վանաձոր)-Մ-8 (Վանաձոր-Դիլիջան)-Մ-4-Մ-16:

 

Ներհամայնքային երթեւեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ եւ մոտակա բնակավայրեր կարելի է իրականացնել հետեւյալ ճանապարհներով՝

 

1. Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման:

 

2. Վանաձոր-Մ-6-Դսեղ-Մարց:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին