HOPE-ը «Ավրորա» մարդասիրական նախագծի այս տարվա հաղթողն է - Mediamax.am

4639 դիտում

HOPE-ը «Ավրորա» մարդասիրական նախագծի այս տարվա հաղթողն է


Լուսանկարը` Ավրորա

Լուսանկարը` Ավրորա

Լուսանկարը` Ավրորա

Լուսանկարը` Ավրորա

Վերոնիկա Զոնաբենդը
Վերոնիկա Զոնաբենդը

Լուսանկարը` Ավրորա


Չինաստանի UWC  Չանգշու քոլեջի աշակերտների HOPE նախագիծը դարձել է UWC դպրոցների եւ քոլեջների համար «Ավրորա» մարդասիրական նախագծի 2018թ. մրցույթի հաղթող։

 

UWC ցանցի դպրոցների եւ քոլեջների աշակերտների մարդասիրական նախագծերը անցյալ տարվանից դարձել են «Ավրորա» նախաձեռնության մաս։ Այս տարի UWC ցանցի աշակերտները ներկայացրել են 12 նախագիծ։

 

Ժյուրին, որի կազմում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ եւ պետությունների նախկին ղեկավարներ են, ընտրել էր դրանցից 3-ի՝ Չինաստանի UWC Չանգշու, Հնդկաստանի UWC Մահինդրա եւ Սվազիլենդի UWC Ուոթերֆորդ Կամլաբա քոլեջների նախագծերը։

Լուսանկարը` Ավրորա

Եզրափակիչ անցած աշակերտները հունիսի 8-ին Երեւանում ներկայացրել են իրենց նախագծերը, խոսել դրանց կարեւորության եւ ազդեցության մասին։

 

Կարճ քննարկումից հետո, ժյուրին հաղթող է ճանաչել Չինաստանի UWC Չանգշու քոլեջի HOPE նախագիծը։ Այն կազմակերպում է վերապատրաստման առցանց եւ դպրոցական դասընթացներ՝ սովորեցնելով երեխաներին եւ ուսուցիչներին, թե ինչպես է հնարավոր կանխել սեռական շահագործումը։

 

«Շատ հուզված ենք։ Մենք շատ ջանք ենք ներդրել այս նախագծի մեջ։ Ծրագիրը  կազմելու ընթացքում փորձում էինք հասկանալ, թե ինչպես կարող ենք ընդլայնել դրա ազդեցությունը, ավելացնել հմտությունները։

Լուսանկարը` Ավրորա

Ստացած գումարով մենք առաջին հերթին կատարելագործելու ենք մեր հմտությունները, ներգրավվելու ենք ավելի շատ կամավորներ դրսից։ Շատ ուսանողներ կան, որ հետաքրքրված են մեր ծրագրով։ Սա շատ զգայուն թեմա է, եւ այս ամռանը մենք նաեւ այլ վայրեր ենք այցելելու՝  ներկայացնելու, քննարկելու այն սկզբունքները, որոնք կան մեր ծրագրում»,- Մեդիամաքսի հետ զրույցում նշել են հաղթողները։

 

HOPE-ի նախաձեռնողները ծրագիրը շարունակելու եւ զարգացնելու համար որպես մրցանակ ստացել են 4 000 դոլար։

Լուսանկարը` Ավրորա

Մրցանակը հանձնելիս ժյուրիի անդամ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանն ասել է, որ վերջին րոպեին անհայտ մնալ ցանկացող երկու դոնորի շնորհիվ 4-հազարական դոլար են ստանում նաեւ եզրափակիչ հասած մյուս 2 նախագծերը։

Վերոնիկա Զոնաբենդը Վերոնիկա Զոնաբենդը

Լուսանկարը` Ավրորա

«Հաջորդ տարի մենք ընդլայնելու ենք ծրագիրը։ Մասնակցելու են ոչ միայն UWC ցանցի քոլեջները, այլեւ՝ Teach For All շարժումը։ Ծրագիրը կտարածվի ավելի շատ երկրներում եւ կներգրավվեն ավելի կրտսեր սերնդի ներկայացուցիչներ, որոնք կհասկանան, որ ապագան իրենցից է կախված»,- ասել է  UWC Dilijan քոլեջի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը։

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին