«Ավրորան» շնորհակալ է իր գլխավոր գործընկերներին - Mediamax.am

3867 դիտում

«Ավրորան» շնորհակալ է իր գլխավոր գործընկերներին


Լուսանկարը` Ավրորա


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի կոնյակի գործարանը՝ իր լեգենդար ԱՐԱՐԱՏ հայկական կոնյակով, Պանարմենիան Մեդիա Գրուպը եւ «The Alexander, a Luxury Collection Hotel, Yerevan» հյուրանոցը 2018թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության գլխավոր գործընկերներն են։

«Երեւանի կոնյակի գործարանի համար բարի ավանդույթ է դառնում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանն աջակցելը՝ մերօրյա հերոսներին մեծարանքի արժանացնելու իր առաքելության եւ աշխարհի առավել հրատապ հումանիտար ճգնաժամերը հաղթահարելու գործում։ «ԱՐԱՐԱՏ-ն «Ավրորայի» հետ է եղել վերջինիս սկզբնավորման օրից ի վեր եւ աջակցել է 2016 ու 2017 թվականների մրցանակի շնորհման արարողությունների անցկացմանը։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ Երեւանի կոնյակի գործարանի առաքելությունները համընկնում են, երբ խոսքը աշխարհում հայկական  մշակույթի եւ ժառանգության մասին իրազեկվածությունը բարձրացնելուն է  ուղղված», - ասել է Երեւանի կոնյակի գործարանի վաճառքների եւ շուկայագիտության տնօրեն Կարին Մադելրիոն:

 

«Մենք անչափ ոգեւորված ենք, որ նախորդ տարիների պես միանալով համաշխարհային մարդասիրական համայնքին՝ աջակցելու ենք «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ընթացքում 2018թ. «Ավրորայի» հերոսներին ներկայացնելու գործին։ «Արմենիա» ՀԸ-ը նպատակ ունի նպաստել Հայաստանի դերի բարձրացմանն աշխարհով մեկ, եւ մեզ համար մեծ պատիվ է, որ հնարավորություն ունենք դա անել «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողության հեռարձակման միջոցով», - ասել է Պանարմենիան Մեդիա Գրուպի գլխավոր տնօրեն եւ խորհրդի նախագահ Արմեն Արզումանյանը:

 

««The Alexander, a Luxury Collection Hotel, Yerevan» հյուրանոցի համար հաճելի է բացումից այսքան կարճ ժամանակ անց արդեն աջակցել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը։ Մեծ պատիվ է մեր հարկի տակ հյուրընկալել «Ավրորա» մրցանակի մեծարգո հյուրերին եւ հեղինակավոր հումանիտար գործիչներին, ինչպես նաեւ մեզ մոտ անցկացնել ձեռնարկվող միջոցառումների մի մասը», - ասել է «The Alexander, a Luxury Collection Hotel, Yerevan» հյուրանոցի գլխավոր մենեջեր Ժան Դանիել Կադարսը:

 

«Ավրորա մարդասիրական նախաձեռնությունն երախտագիտություն է հայտնում գլխավոր գործընկերներին՝ նրանց ցուցաբերած աջակցության համար։ Առանց այդ օժանդակության եւ միջոցների դժվար կլիներ կազմակերպել 2018թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը եւ դրան ուղեկցող միջոցառումների շարքը»,– նշել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Արման Ջիլավյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին