«Ավրորայի» հերոսները եւ հիմնադիրներն այցելել են Ծիծեռնակաբերդ - Mediamax.am

4890 դիտում

«Ավրորայի» հերոսները եւ հիմնադիրներն այցելել են Ծիծեռնակաբերդ


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: 2018թ. «Ավրորայի» հերոսներ Սունիտա Քրիշնանը, Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլիոն, Չժո Հլա Աունը եւ «Ավրորա»-ի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանն ու Վարդան Գրեգորյանն այսօր այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ թանգարան-ինստիտուտ։

Նրանք ծաղիկներ են խոնարհել անմեղ զոհերի հիշատակին եւ շրջել թանգարանում: 

 

Լուսանկարը` Photolure

 

«Հայոց ցեղասպանության զոհերի, նրանց ցավի մասին մեզ պատմեցին, եւ դա շատ էմոցիոնալ պահ է բոլորիս համար»,- ասել է Սունիտա Քրիշնանը:

 

 

Կաթոլիկ միաբան, «72. տուն եւ ապաստան միգրանտների համար» կազմակերպության ղեկավար Հեկտոր Թոմաս Գոնսալեսն ասել է. «Սա սուրբ վայր է, կյանքի շատ ուժգին մի պահ զգացի: Ամենաուժեղ կողմերից մեկն այն է, որ հայ ժողովուրդը կարողացավ վերածնվել»: 

 

Չժո Հլա Աունը նշել է, որ ցավ է զգում ցեղասպանված ժողովրդի համար: 

 

Լուսանկարը` Photolure

 

«Ավրորայի» հերոսների այցին թանգարան-ինստիտուտում հաջորդել է Հայկ Դեմոյանի հեղինակած՝ «Հայկական ժառանգությունը Ամերիկայում: Ժառանգության 400 տարիները» (Armenian Legacy in America. 400 Years of Heritage) գրքի շնորհանդեսը։ 

 

Գիրքը տպագրվել է Նուբար եւ Աննա Աֆեյանների հովանավորությամբ ու ներկայացնում է Ամերիկայի հայ համայնքի պատմությունը:

 

«2018թ.-ին լրանում է 400 տարի այն օրից, երբ առաջին հայը ոտքը դրեց ամերիկյան մայրցամաք: Մենք ունենք դրա պատմական արձանագրությունները: Հավաքել եմ 1618թ.-ից մինչեւ նախորդ տարի 90-ականների բոլոր փաստաթղթերը: Սա լուսաբանված, նկարազարդված պատմություն է մի ամբողջ համայնքի, եւ գրքով ես փորձում եմ ցույց տալ, թե ինչպես Ցեղասպանությունից փրկված հայերը նոր կյանք սկսեցին ԱՄՆ-ում»,- ասել է Հայկ Դեմոյանը:

 

Լուսանկարը` Photolure

 

Նուբար Աֆեյանն ասել է, որ գիրքը «Ավրորա»-ի մի շարք նախաձեռնություններից մեկն է: 

 

«Հայ փախստականներին եւ ներգաղթյալներին, որոնք վերապրել էին Հայոց ցեղասպանությունը, մեծ օժանդակություն տրամադրեց ԱՄՆ-ն: Նմանօրինակ գիրք հրատարակելը շատ մեծ զգացում է տալիս մարդուն, հատկապես, որ դա տեղի է ունենում մի ժամանակ, երբ ԱՄՆ-ն հարցականի տակ է դնում փախստականների եւ ներգաղթյալների հանդեպ իր վերաբերմունքը: Սա առհավատչյան է այն հանգամանքի, որ ԱՄՆ-ն մեծ երկիր դարձնող բաղադրիչներից մեկն էլ մարդիկ են, ովքեր ձեռք են մեկնում եկվորներին, որոնք էլ իրենց հերթին երկիրը հզորացնում են»,- ասել է Նուբար Աֆեյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին